Իրադարձություններ Հայաստանում
Համաշխարհային բանկի առաքելության թիմը նախարարությունում
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին` առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին, ծրագրերի ավագ պատասխանատու Ջոհաննե Անգերսին, ինչպես նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի առողջապահության թիմի աշխատանքային խմբի ղեկավար Սուսաննա Հայրապետյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՀՀ առողջապահական համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն 2012-2017 թվականներին:
Հյուրերը նախարարին են ներկայացրել առաջարկվող ծրագրի ուղղությունները` Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և օնկոլոգիական ծառայությունների արդիականացում, ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` սրտանոթային, շաքարային դիաբետի, կրծքի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ բնակչության շրջանում սկրինինգային ծրագրեր:
Հարություն Քուշկյանը, ընդհանուր առմամբ, հավանություն է տվել ծրագրին և նշել, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը միշտ էլ արդյունավետ է եղել, իսկ սկրինինգային ծրագրերը կնպաստեն վաղ հայտնաբերմանը, և անդառնալի կորուստների կանխմանը:
Կողմերը քննարկել են նաև ծրագրի իրականացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը, ծավալը, ինչպես նաև արդիականացման հետևանքով ակնկալվող արդյունքները:
Նախարարը Ծաղկաձորում
ՀՀ առողջապահության նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստանե կազմակերպության նախաձեռնությամբ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Ծաղկաձորում կազմակերպվել է իրազեկման երկօրյա դասընթաց` նվիրված առողջապահության ոլորտում իրականացված բարեփոխումներին:
Սեմինարին ներկա է եղել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նախարարն ամփոփ ներկայացրել է նախորդ տարիների ձեռքբերումները, նաև նախանշել առողջապահության ոլորտի հետագա անելիքները և ծրագրերը` ընդգծելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դերը խնդիրները վերհանելու, հանրությանն անկողմնակալ տեղեկատվություն փոխանցելու, այդպիսով բարեփոխումների իրականացմանն աջակցելու գործում:
Հարություն Քուշկյանը խիստ կարևորել է առողջապահության ոլորտի, բժիշկների հանդեպ ազգաբանակչության վստահությունը և նշել. «Բարեփոխումներ իրամանացնելը, բնականաբար, հեշտ չէր: Պետք էր առաջին հերթին փոխել հանրության վերաբերմունքն ու տրամադրվածությունը ոլորտի նկատմամբ»: Նախարարը վստահեցրել է, որ կա մեծ պատրաստակամություն առկա մի շարք խնդիրները լուծելու համար: Եվ եթե երեք-չորս տարի առաջ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ հիմնականում քննարկվում էին ոլորտում իրականացվելիք ծրագրերը, այսօր արդեն կարող են խոսել կյանքի կոչված ծրագրերից ու դրանց առնչվող հեռանկարների մասին:
Առողջապահության նախարարը հավաստիացրել է, որ ոլորտում ցանկացած խնդիր հաղթահարելի է և ենթակա լուծման:
«Մեզ համար ամենակարևորն այն է, որ ժողովուրդը գոհ լինի առողջապահական ծառայություններից: Բարձրացնելով մեր աշխատանքի որակը` մենք կբարձրացնենք ժողովրդի վստահությունը մեր գործունեության նկատմամբ»,- ավելացրել է նախարարը:
Անդրադառնալով բարեփոխումներին` Հարություն Քուշկյանը նշել է, որ Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում շահագործվել է 7 խոշոր բժշկական կենտրոն` Հրազդանում, Իջևանում, Արմավիրում, Արարատում, Գորիսում, Ապարանում, Գավառում: Արդիականացված բժշկական հաստատություններում իրականացվել է ոչ միայն շենքերի հիմնանորոգում, այլև դրանք հագեցվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով, ինչպես նաև իրականացվել է բժշկական անձնակազմի վերապատրաստում: Նախարարի հավաստիացրել է, որ 2012-ին ևս շարունակվելու է գործընթացը: Գալիք տարվա ընթացքում նոր հիվանդանոց կունենան գյումրեցիները, քանի որ նախատեսվում է ապրիլին ավարտվել Գյումրու հիվանդանոցային համալիրի շինարակական աշխատանքները: Ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվեն Կապանի, Աբովյանի, Բերդի բժշկական կենտրոնները, իսկ Մեղրիում և Վանաձորում կկառուցվեն նոր բուժհաստատություններ:
«Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացնելու ենք օնկոհեմոտոլոգիական նոր կենտրոնի կառուցում, որի ստեղծումը հրատապ է» ,- տեղեկացրել է առողջապահության նախարարը:
Նախարարության կարևոր հաջողությունների շարքում Հարություն Քուշկյանը նշել է մոր և մանկան բնագավառի բարեփոխումները, ֆինանսատնտեսական ճկուն մեխանիզմների ստեղծումը, որոնք հնարավորություն տվեցին առողջապահական ոլորտը հանել կրեդիտորական հսկայական պարտքերից:
«Պետք է նշեմ նաև անհետաձգելի բուժօգնության բարեփոխման մասին, որովհետև առանց շտապօգնության ծառայության հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից ու առողջ հասարակություն»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ ստեղծվել է ժամանակակից դիսպետչերական ծառայություն, որտեղ հիվանդների կանչերն ընդունում են ոչ թե բուժքույրերը, այլ բժիշկները:
Նախարար Քուշկյանը շեշտել է, որ հաճախ հենց լրատվամիջոցների կողմից հնչած քննադատությունը է հիմք հանդիսանում մի շարք խնդիրների լուծման համար և հնարավորություն ստեղծում գերատեսչության ուշադրությունը սևեռելու այն կարևոր հիմնախնդիրների վրա, որոնք վրիպել են նախարարության տեսադաշտից:
23.01.2012 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ