Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսինի հանդիպումը

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 1993 թվականից բարեհաջող համագործակցում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ տարբեր ուղղություններով:

 

Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել` «Անվտանգ մայրություն», «Իմունիզացիա», «Կրծքով սնուցման խրախուսում», «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում», «Երեխաների աճի և զարգացման գնահատում և մոնիտորինգ», «Յոդի դիֆիցիտի դեմ պայքար» և այլն: Միաժամանակ, նախորդ տարի ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև ստորագրվել է 2010-2011թթ. գործողությունների ծրագիր:

 

Հաշվի առնելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցության փորձը` նախարարը համոզմունք է հայտնել, որ վաղ տարիքի երեխաների և դեռահասների առողջություն ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրացնելու մոր և մանկան առողջապահական ծառայությունների, մասնավորապես` նորածնային խնամքի, իմունիզացիայի, վաղ տարիքի երեխաների առողջության և խնամքի, դեռահասների առողջության ու սնուցման հասանելությունը և որակը:

 

Մանյա Հենրիեթ Ահրենսը նշել է, որ ընդամենը 5-6 շաբաթ է, ինչ գտնվում է Հայաստանում, մինչ այդ աշխատել է Նյու Յորքում, Մոզանբիկում, Բրազիլիայում: Եվ քանի որ բոլոր երկրներում աշխատել է առողջապահության ոլորտում, ամեն ինչ հոգեհարազատ է:

 

Հյուրը տեղեկացրել է, որ ուսումնասիրել է հայաստանյան ցուցանիշները և բարձր է գնահատում այն առաջընթացը, որ գրանցել է Հայաստանը, հատկապես` ֆինանսատնտեսական առկա իրավիճակում:

 

Հարություն Քուշկյանը նշել է, որ մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ռազմավարությունը շարունակելու է մնալ առողջապահության նախարարության գերակայությունների շարքում, և որ 2012-13 թվականների ընթացքում հզորացվելու են մանկական տարածաշրջանային ծառայությունները, բարելավվելու է որակը, նորածիններին, անհրաժեշտության դեպքում, որակյալ վերակենդանացման ծայություն մատուցելու առումով:

 

Համաձայնելով առողջապահության նախարարի հետ, Մանյա Հենրիեթ Ահրենսը կարևորել է հատկապես սարքավորումների տրամադրումը և բուժաշխատողների վերապատրաստումը:

 

Կողմերը մեկ անգամ ևս հստակեցրել են համագործակցության ուղղությունները, դրանք են` դեռահասների առողջություն, ալյուրի միկրոտարրերով հարստացում, իմունականխարգելում, մոր և մանկան առողջության ցուցանիշի մշտադիտարկման համակարգի աջակցություն, և հույս հայտնել, որ սերտ համագործակցությունը և համատեղ ծրագրերը կյանքի կկոչվեն:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ