Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը

«Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը:

 

Գիտաժողովին մասնակցել են իմունոլոգիայի և փոխպատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից:

 

Քննարկվել են HLA անտիգենների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունային բջիջների օրգանների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները:

 

Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Իլիաս Դոքսիադիսը նշել է, որ գիտաժողովը կրթական նշանակություն ունի, և քանի որ խոսքը ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստման մասին, խիստ անհրաժեշտ է, որ գործող լաբորատորիաները նույն ստանդարտներով աշխատեն:

 

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործունեության 10 տարվա ընթացքում Ռեեստրին անդամագրվել է 20 հազարից ավելի դոնոր, որոնցից 5576-ը՝ սփյուռքից: «Այս տարիների ընթացքում Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներից դիմած 2153 հիվանդի համար նախնական համընկնող 1780 դոնոր է հայտնաբերվել, որոնցից 11-ն արդեն նվիրաբերել են իրենց արյան ցողունների բջիջները»,- նշել է Սևակ Ավագյանը:

 

Անդրադառնալով հիմնադրամի հիմնական նպատակներին` Ս. Ավագյանն ընդգծել է, որ հիմնական նպատակը Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող մարդկանց կյանքի փրկության և բուժման համար ժամանակակից մեթոդների՝ մասնավորապես ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման կիրառմանը և տրասպլանտալոգիայի զարգացմանը նպաստելն է:

 

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Բելլա Քոչարյանը նշել է, որ այս ամբողջը նախապատրաստական աշխատանք է, և նպատակը կենտրոն ունենալն է, քանի որ հիվանդին արտասահման ուղարկելը շատ թանկ արժե, ուստի ավելի հարմար է Հայաստանում փոխպատվաստման կենտրոն ունենալ:

 

Նշենք, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն» անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDWՕ), հանդիսանում է ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) և Եվրոպական Իմունոգենետիկային Ֆեդերացիայի (EFI) լիիրավ անդամ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ