Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

60-ից ավելի հիվանդությունների հիմքում հոգեկան խնդիրներն են

60-ից ավելի հիվանդությունների հիմքում հոգեկան խնդիրներն են

Հայաստանում են ԱՄՆ հայտնի հոգեբաններ Բեթթի Ալիս Էրիքսոնը և Էդիտա Ռուզգայտեն։ Նրանք «Ուրարտու» համալսարանի հրավերով եկել են Հայաստան, որպեսզի գործնական հոգեբանության ԱՄՆ փորձը ներկայացնեն հայ ուսանողներին ու մասնագետներին։ Նրանք Հայաստանում կլինեն 7 օր, այդ ընթացքում ամեն օր դասախոսություններ կկարդան։

Խոսելով հոգեկան այնպիսի իրավիճակի մասին, ինչպիսին երջանկությունն է, տիկ. էրիքսոնը նշեց, որ չի կարելի երջանկությունը կապել աղքատ կամ հարուստ լինելու հետ, քանի որ մարդիկ կարող են լինել երջանիկ՝ լինելով ունեզուրկ և հակառակը՝ շատ հարուստ մարդը կարող է լինել դժբախտ։

«Երջանկությունը մեր ներսից է բխում։ Այնպես որ, աղքատությունը գործոն է դժբախտ լինելու համար, բայց ոչ վճռորոշ»,- ասաց բանախոսը։

Բ. Էրիքսոնի խոսքով, մարդիկ բոլորն էլ տարբեր են, բայց միևնույն ժամանակ նրանք բոլորն էլ նույնն են։ «Բոլոր մարդիկ բարիք են ցանկանում իրենց զավակներին։ ԵՎ այդ առումով տարբերություն չկա, թե մարդը որտեղ է ապրում և ինչպիսին է նա»։

Էդիտե Ռուզգայտեն, խոսելով տարածված այն կարծիքների ու ուսումնասիրությունների մասին, թե հայերը ամենադժբախտ ժողովուրդներից մեկն են, նշեց, որ կան նաև ուսումնասիրություններ ըստ որոնց հայերն ամենահարմարվող ժողովուրդներից մեկն են համարվում։

«Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հոգեթերապևտ Սեդրակ Սեդրակյանը խոսեց այն մասին, որ հայ իրականության մեջ դեռևս ձևավորված չէ հոգեբանին դիմելու մշակույթը և իրենց նպատակն է զարգացնել այն. «Մեր նպատակը չէ, այստեղ ներդնել ամերիկյան փորձը, մեր նպատակն այն է, որ մեր մասնագետներն ու ուսանողները ծանոթանան ժամանակակից հոգեթերապիայի նորամուծություններին»,- նշեց մասնագետը։

Ս. Սեդրակյանը խոսեց նաև հիպնոթերապիայի և հոգեթերապիայի տարբերությունների մասին, նշեց, որ հիպնոթերապիան հոգեթերապիայի մասերից մեկն է։

«Սա թերապիայի մի ձև է, որտեղ անձի խնդիրները վեր են հանվում հիպնոսի միջոցով և բուժվում։ Սա բավական արժեքավոր մեթոդ է: Երբ մյուս մեթոդները չեն օգնում, օգնում է սա»,- ասաց մասնագետը, հավելելով նաև, որ 60-ից ավելի հիվանդությունների հիմքում հոգեբանական խնդիրներն են։

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ