Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Սրտի արատով տառապող երեխաների վիրահատական ծախսերը կհոգա «NECO»-ն

Սրտի արատով տառապող երեխաների վիրահատական ծախսերը կհոգա «NECO»-ն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ենթակայության «Նորք Մարաշ» ԲԿ-ի և «NECO» (Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիա) միջազգային ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Համաձայն հուշագրի «Նորք Մարաշ» ԲԿ-ում կմեկնարկի համատեղ բարեգործական ծրագիր, որի շրջանակում սրտի արատով տառապող երեխաների վիրահատական և անհհրաժեշտ բուժման ծախսերը կհոգա «NECO» միջազգային ընկերությունը, իսկ վիրահատությունները կիրականացնեն «Նորք Մարաշ» ԲԿ-ի փորձառու վիրաբույժները: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարևորելով միջազգային կառույցների հետ համատեղ բարեգործական ծրագրերի իրականացումն ու հատկապես երեխաների առողջության վերականգնման առաջնահերթությունը, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական կարևոր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար. «Սա իրապես կարևոր և անհրաժեշտ համագործակցություն կարելի է որակել, քանզի բազմաթիվ երեխաներ հնարավորություն կստանան վերականգնել իրենց առողջությունն ու առողջ ապրելակերպը: Որպես Երևանի քաղաքապետ կարող եմ վստահեցնել, որ մենք միշտ սատարելու ենք նմանատիպ բարեգործական և մարդասիրական նախաձեռնություններին, հատկապես հաշվի առնելով, որ մեր ենթակայության այս հաստատությունը տարածաշրջանում միակ մասնագիտացած բուժհաստատությունն է, որն իր որակական չափանիշներով մեծ համբավ է վայելում ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ը գտնվում է նաև Հանրապետության նախագահի մշտական ուշադրության և հոգածության ներքո: Ըստ այդմ, վստահ եմ, մենք ունենք բոլոր հնարավորությունները անհրաժեշտ որակյալ բուժում ապահովել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև աշխարհի տարբեր երկրների մանուկների համար:»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիայի վարչության նախագահ Նասեր Կազեմինն իր հերթին վստահեցրել է, որ իրենց ընտրության հարցում ևս շատ կարևոր դերակատարում է ունեցել հենց բժշկական կենտրոնի համաշխարհային ճանաչումն ու տարածաշրջանում միակը լինելու հանգամանքը: «Բոլոր նախադրյալները կան, որ մեր համագործակցությունը լինի երկարատև: Ունենալով ժամանակակից սարքավորումներ և բարձր որակավորմամբ մասնագետներ, վստահ եմ, «Նորք Մարաշ» ԲԿ-ը երեխաներին կմատուցի իսկապես բարձրակարգ բուժօգնություն և, որ ոչ պակաս կարևոր է, կապահովի մեր հիմնական նպատակի իրականացմանը. այն է, բարձրակարգ բուժօգնություն ապահովել դրա կարիքն ունեցող տարածաշրջանի բոլոր երկրների երեխաների համար» - ընդգծել է Նասեր Կազեմինը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ