Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Առաջարկվել է ուռուցքաբանության ոլորտը զարգացնելու համար համատեղ ծրագիր մշակել

Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների պատվիրակությունը` Ռոլանդո Կամաչոյի գլխավորությամբ:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն երեկ հանդիպել է պատվիրակության անդամներին:

Ողջունելով ներկաներին` նախարարը կարևորել է ուռուցքաբանության ոլորտում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որը կնպաստի ծառայության բարելավմանն ու զարգացմանը:

Հյուրերը ներկայացրել են իրենց ծրագիրը և նշել, որ նախատեսում են այցելել Երևանի և մարզային այն բուժհաստատությունները, որտեղ իրականացվում են օնկոլոգիական ծառայություններ:

Նախարար Քուշկյանն առաջարկել է բուժհաստատություններում առկա վիճակն ուսումնասիրելուց հետո համատեղ մշակել հստակ գործողությունների ծրագիր ոլորտը զարգացնելու համար` սկսած հայտնաբերումից և ախտորոշումից, վերջացրած վիրահատական միջոցառումերով և բուժումով` ներառելով պալիատիվ խնամքը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել բանակցելու, կարծիքներ փոխանակելու համագործակցության ծրագիր մշակելու համար:

Նշենք, որ փորձագետների հայաստանյան այցը եզրափակվելու է առողջապահության նախարարի հետ կրկին հանդիպումով, որի ժամանակ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց գնահատականը մեր երկրի ուռուցքաբանության ոլորտի առնչությամբ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ