Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Վերադարձ... բրոնզաձույլ կերտվածքով. Համլետ Թամազյանի հիշատակին

Վերադարձ... բրոնզաձույլ կերտվածքով. Համլետ Թամազյանի հիշատակին

Երեկ պիտի լրանար ճանաչված վիրաբույժ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Համլետ Թամազյանի ծննդյան 65-ամյակը։ Սակայն ավելի քան մեկ տարի առաջ դաժան հիվանդությունը խլեց նրա կյանքը... Ճիշտ նույնքան ժամանակ նա չէր եղել իրեն շատ հարազատ Միքայելյան ինստիտուտում։ Իսկ նա երեկ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ վերադարձավ... բրոնզաձույլ արձանի տեսքով՝ վիրաբույժի կերպարով։ Հեղինակները՝ հայր եւ որդի Մինասյաններն են կերտել վիրաբույժ-անհատականության կերպարը։ Հուշարձանի բացման ժամանակ օրվա բանախոսները՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի առաջին փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը ներկայացրին նրա՝ Համլետ Թամազյանի կյանքն ու գործունեությունը, դրվագներ պատմեցին նրա հետ շփումներից, նշեցին այն քայլերը, որոնք արվել են նրա հիշատակը հավերժացնելու համար։ Մասնավորապես՝ Սերգո Երիցյանը իր ելույթում բարձր գնահատելով քարեղեն եւ բրոնզաձույլ հուշարձանը, ասաց, որ ամիսներ առաջ իրենք նախաձեռնել են գրավոր հուշարձան ստեղծելու գործը։ «Այսօր մենք ունենք հետաքրքիր մի գիրք, ուր տեղ են գտել Համլետ Թամազյանի մտքերը եւ խոհերը՝ քաղված ԶԼՄ-ների հրապարակումներից, նրա գործընկերների եւ ընկերների հուշ-հիշողություններից,– ասաց նա,– ավելի քան 150 մարդ պատրաստակամություն էր հայտնել արտահայտվելու Համլետ Թամազյանի մասին։ Եվ ես ուրախ եմ, որ արդեն հրատարակված ունենք ինքնատիպ մի գիրք»։ Գրքի շնորհանդեսի ժամանակ Համլետ Թամազյանի դուստրը՝ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանցից, ովքեր աջակցել են հրատարակության կայացմանը։ Համլետ Թամազյանի հիշատակի եւ ծննդյան տարեդարձի առթիվ ինստիտուտում բացվեց նաեւ նրան նվիրված հուշանկյուն, ուր տեղ են գտել նրա անձնական իրերը, կարեւոր փաստաթղթեր, բնութագրական լուսանկարներ։ «Այս ցուցադրությունը սկիզբն է, հորս՝ Համլետ Թամազյանին առնչվող նյութերի մի մասն է ներկայացված այստեղ,– մեր զրույցի ժամանակ ասաց Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանը,– չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը թանգարան կունենանք»։ Նեկայացվեցին նաեւ երկու տեսաֆիլմեր՝ նվիրված Համլետ Թամազյանի կյանքին եւ գործունեությանը, նրա առանձին դրվագներին։ «Անվերջ վերադարձ կամ երաժշտություն վիրահատության համար» տեսաֆիլմը ներկայացնում էր մի պատմություն, թե ինչպես տարիներ առաջ, ավելի ստույգ 1995 թվականի ապրիլի 7-ին «Գանձեր» համույթը նվագել է վիրահատարանի նախասրահում, իսկ վիրաբույժ Համլետ Թամազյանը ստամոքսի մասնահատում է կատարել։ Այդ ամենը տեւել է ավելի քան երկուսուկես ժամ։

Հեղինակ. Դավիթ ԽԱՆԱՂՅԱՆ
Աղբյուր. HHpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ