Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մեր պատվիրակների մասնակցությունը մայրենիի տոնին. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Մեր պատվիրակների մասնակցությունը  մայրենիի տոնին. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ

ՀՀ սփյուռքի նախարարությունը, հանձինս Ձեզ, շնորհակալություն է հայտնում համալսարանի աշխատակիցներին, մասնավորապես` Ձեր մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին, համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանին, նույն ամբիոնի աշխատակից Հասմիկ Գևորգյանին` նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 21-ին «Մայրենի լեզվի օր» տոնի առթիվ կազմակերպված միջոցառման իրականացմանն ակտիվորեն աջակցելու, սփյուռքահայ և հնդիկ ուսանողների ուժերով գրական-գեղարվեստական գեղեցիկ համադրություն ներկայացնելու համար:

 

Հարգանքով` ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 ՀՀ սփյուռքի նախարար

 

Փետրվարի 21-ը UNESCO-ի որոշմամբ աշխարհի բոլոր ժողովուրդների համար մայրենի լեզվի օր է: Մեր հնդիկ ուսանողները առիթ ունեցան Հայաստանում մասնակցել մայրենի լեզվի տոնին` իրենց մասնակցությունը բերելով հայերենի տոնին: 

 

Ի թիվս մայրենի լեզվի օրվա առիթով կազմակերպված բազմաթիվ միջոցառումների` մեր համալսարանի արտասահմանցի ուսանողության ներկայացուցիչները մասնակցեցին ՀՀ ափյուռքի նախարարության կազմակերպած միջոցառումներից մեկին, որը տեղի ունեցավ Օշականում: Ի դեպ` այդ միջոցառմանը մասնակցում էր ոչ միայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այլև` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

 

Դպրատանը կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունեցան նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները: Սիրիահայ ուսանողներ Դրո Մանջիկյանը և Հարութ Էմիրխանյանն ի-րենց սրտի խոսքն ասացին մայրենի լեզվի ու հայրենիքի մասին: Ներկաներին հուզեց հատկապես Խաչիկ Դաշտենցի «Հայերեն. Երգ սփյուռքահայի» բանաստեղծությունը Դրոյի կատարմամբ:

 

Տպավորիչ էին հնդիկ ուսանողներ Ռաուլ Սեթիի, Ռոհիդ Չոդարիի, Ապարնա Շարմայի, Անուռաթա Ռանիի` Հայաստանին և հայոց լեզվին նվիրված հղումները, բանաստեղծությունները, ինչպես նաև ժողովրդական խաղիկները` հայերենով:

 

Համալսարանի հայոց լեզվի ամբիոնի աշխատակիցների (ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հենրիետա Սուքիասյան) ջանքերով պատրաստված ելույթը մեծ ջերմությամբ ընդունվեց միջոցառման մասնակիցների կողմից:

 

Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանող Ռահուլ Սեթին, ով իր ընկերների հետ հնչեցրեց հայկական պոեզիա, եկեղեցու բակում լուսանկարվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, նրան դիմելով հայերեն.«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ արդեն երեք տարի, որոնք երազի նման անցան: Երկու տարի էլ դեռ ունեմ սովորելու, բայց մեկնելուց շատ եմ կարոտելու Հայաստանին, Երևանին, իմ հարազատ համալսարանին: Այստեղ մարդիկ մեր հանդեպ շատ բարի են, ուշադիր և հոգատար: Հայրենիքի բացակայությունը շատ չենք զգում. մարդիկ մեզ օգնում են, ու դրա համար էլ որոշեցի սովորել հայերեն: Շատ հետաքրքրական լեզու է և հնդկերենին էլ նման է: Ես ափսոսանքով եմ վերադառնալու իմ երկիր, որովհետև ինչպես իմ երկիրն եմ սիրում, այնպես էլ` Հայաստանը»: 

 

Միջոցառմանը բժշկականի սփյուռքահայ և հնդիկ ուսանողների մասնակցությունը արժանացավ հանրապետական մամուլի և հեռուստաալիքների ուշադրությանը:

 

***

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,

Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին

Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,

Վառված հրով անշեջ դարերում հին...             ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

 

***

... ՈՒ տե´ս, որդիս, ո´ւր էլ լինես, 

Այս լուսնի տակ ո´ւր էլ գնաս, 

Թե մո´րդ անգամ մտքիցդ հանես, 

Քո մա´յր լեզուն չմոռանա´ս:                             ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

 

***

... Մեսրոպ Մաշտոցն ասաց` որդիս, 

Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,- 

Էլ հայրենիք ինչո՞ւ եկար, 

Թե պիտ խոսես օտար լեզվով, 

Խմես հայոց գինին նեկտար, 

Կենաց կանչես օտար լեզվով, 

Քաղես հայոց վարդերն ու հեզ 

Աղջիկ կանչես օտար լեզվով:                                ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ