Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունն այցելեց ԼՂՀ

Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունն այցելեց ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի հրավերով երկօրյա աշխատանքային այցով, փետրվարի 17-ից 18-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է գտնվել Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը` ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի գլխավորությամբ:

 

ԼՂՀ կրթության նախարարի հետ քննարկվել են Արցախի պետական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետին, կրթական ծրագրերին, ինչպես նաև փոխհամագործակցության ընդլայման հնարավորություններին վերաբերող հարցեր:

 

Իսկ ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են բժիշկների պատրաստմանը և վերապատրաստմանն առնչվող հարցեր:

 

ԵՊԲՀ-ի պատվիրակությանն ընդունել է նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը: Ռեկտոր Դերենիկ Դումանյանը վարչապետին ներկայացրել է հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետագա համագործակցության նախանշված ուղղությունները:

 

Պատվիրակությունն, իհարկե, ձեռնունայն չէր մեկնել Լեռնային Ղարաբաղ: ԵՊԲՀ-ի կողմից նվիրաբերված բժշկական մասնագիտական գրականությամբ հարստացավ Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալը:

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ