Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հեռուստակամուրջ Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի և Երևանի մասնագետների միջև՝ նվիրված հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրվան

Հեռուստակամուրջ Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի և Երևանի մասնագետների միջև՝ նվիրված հազվադեպ հանդիպող  հիվանդությունների միջազգային օրվան

Փետրվարի 29-ը հազվադեպ հանդիպող  հիվանդությունների միջազգային օրն էր: Այդ օրվա առիթով կազմակերպված հեռուստակամուրջին մասնակցած Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի և Երևանի մասնագետները ներկայացրեցին իրենց երկրներում առկա իրավիճակը, խնդրին առնչվող բազմաթիվ հարցեր, եղան համագործակցության առաջարկություններ:

 

«Նովոստի Արմենիա» գործակալությունից հեռուստակամուրջին միացան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը և ԵՊԲՀ-ի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, բժշկական գենետիկայի և առողջապահության առաջնային կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը:

 

Միքայել Նարիմանյանը ներկայացրեց ԵՊԲՀ-ի նախադիպլոմային և հետբուհական համակարգերում հազվադեպ հիվանդությունների վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման կրթական ծրագրերի ներդրման մասին: Նա տեղեկացրեց, որ համալսարանի կլինիկաները զբաղվում են ֆենիլկետոնուրիայի և մուկովիսցիդուլի վաղաժամ ախտորոշման և բուժման մեթոդների ներդրման հարցերով, կազմավորվում է պարբերական հիվանդության կենտրոն:

 

Թամարա Սարգսյանը ներկայացրեց ամբիոնում և կենտրոնում հազվադեպ հիվանդությունների ախտորոշման և բուժման երկարամյա փորձը` այդ ուղղությամբ լայն համագործակցությունը եվրոպական երկրների և Ռուսաստանի Դաշնության հետ:

 

Մեր բանախոսները նաև պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

 

Հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրվա առթիվ վաղը` փետրվարի 29-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում կանցկացվի գիտագործնական կոնֆերանս:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ