Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

«Արտադրություն, ինքնատիպություն, նորարարություն» ցուցահանդես

«Արտադրություն, ինքնատիպություն, նորարարություն» ցուցահանդես

Ցուցահանդեսն արդեն ետևում է: Մասնակիցներից յուրաքանչյուրն այդ դահլիճից տարավ այդ երեք օրվա ընթացքում իր սեփականը դարձած ինչ-որ մի բան: Եվ վաղն իսկ յուրաքանչյուր մասնակից կձուլվի  աշխատանքային առօրյային: 


Մենք հանդպեցինք «Արտադրություն, ինքնատիպություն, նորարարություն» ցուցահանդեսի կազմակերպիչ, «Ես հայ եմ» նորարարական խմբի կազմակերպիչ Գևորգ Թադևոսյանին:


Գևո՛րգ, ե՞րբ և ինչպե՞ս է ծնվել «Ես հայ եմ» խմբի ստեղծման գաղափարը: Ենթադրում ենք, որ դրան նախորդել են մտորումների և նախապատրաստական երկար տարիներ:


– Ընդամենը կես տարի առաջ «հայ» բառը հարգանքի արժանի մակարդակի հասցնելու ցանկությամբ ծնվեց «Ես հայ եմ» ընկերությունը: Չեմ կարող հստակ հիշել, սակայն կարծում եմ, որ գաղափարը սկսել էր հասունանալ ավելի վաղ: Այն գիտակցումը, որ «հայ» բառը ամենուր պիտի հնչի ըստ արժանվույն և յուրաքանչյուրս ամենուր միայն հպարտ պիտի  լինի դրանով, ինձ ուժ է տալիս: Եթե սիրում ես քո հայրենիքդ, ապա ուզում ես այն տեսնել կայուն, Երկիր մոլորակի վրա իր արժանի տեղում:


«Արտադրություն, ինքնատիպություն, նորարարություն» ցուցահանդես. Գևորգ ԱվանեսյանԻնչպե՞ս է «Ես հայ եմ»-ը  «արտահայտում» իր խոսքը: Ի՞նչ եք անում դուք դրա համար: Եվ ինչո՞ւ հենց  ցուցահանդեսը դարձավ այն միջոցներից մեկը, որ մեզ հիշեցրեց մեր հայ լինելը:


– Մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել՝ ունենալով ինքնագիտակցության բարձր մակարդակ: Մենք կազմակերպում ենք հանդիպումներ և քննարկումներ ամենատարբեր ոլորտներում՝ նպատակ ունենալով բարձրացնել ազգային մշակույթը, համընթաց քայլել այսօրվան ու ընդառաջ գնալ ապագային, ի վերջո փոխենք մոտեցումը ինքներս մեզ: Այս խոսքերով չեմ ուզում որևէ մեկին թերագնահատել, խոսքն այն մասին է, որ ճանաչենք ինքներս մեզ, հարգենք ու գնահատենք: Հենց այս նպատակն էլ հետապնդում էր ցուցահանդեսը: Մենք փորձում էինք ցուցահանդեսին միացնել նաև առևտրի, արտադրության, առողջապահության ոլորտները, ինչպես նաև մշակութայինն   ու կրթականը:  Երեք օրերի ընթացքում անցկացվեցին ազգային ինքնագիտակցության պահպանման, հասարակական խնդիրների, գիտություն-արտադրություն կապի ամրապնդման թեմաներով  քննարկումներ և կոնֆերանսներ:

«Արտադրություն, ինքնատիպություն, նորարարություն» ցուցահանդես. Գևորգ ԱվանեսյանԳևորգ, ցուցադրությանը բացառապես հայկակա՞ն արտադրանք էր ներկայացվում:


– Ցուցադրությանը ներկայացվում էր հայ մարդու կերպարը, ով աշխատում է, ով պայքարում է, ով ջանում է, ով զարդարում և բարելավում է իր շրջակա աշխարհը: Այսպիսին եմ պատկերացնում հային: Ցուցադրությունը հնարավորություն տվեց ծանոթանալ և ճանաչել մեկ-մեկու, ինչն անհրաժեշտություն է: 

Արդյո՞ք այսօրվա ցուցահանդեսը կդառնա՞ ամենամյա: Եվ ինչով կզբաղվի «Ես հայ եմ»-ը դրանից հետո:

 

– «Արտադրություն, ինքնատիպություն, նորարարություն» ցուցահանդեսը հաջողված եմ համարում, և ցանկանում եմ, որ հաջորդ անգամ ավելի շատ ընկերություններ ներառվեն: Իսկ մեր հաջորդ քայլը կլինի ԶԼՄ-ների միջոցով մեր պատրաստած սոցիալական գովազդի տարածման փորձը: Դա լուրջ և պատասխանատու քայլ է: Մենք թողարկման ենք պատրաստում «azatamart.am» պորտալը, որն այսօր մշակման գործընթացում է:


Ի վերջո…


– Եկեք չչարաշահենք հայ բառը, եկեք հայ մնանք, եկեք հիշենք, որ հայն աշխատասեր, ստեղծարար, Արարչին մոտ, համեստ, բայց անվեհեր մարդ է: Ես հայ եմ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Astxik

05.04.2012

Dzez mec hajoghutyunner em cankanum ayd djvar gorcum.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ