Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեսը

Կայացավ «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեսը

Մոսկվայի տան սրահների վառ լույսերը և ուրախ մթնոլորտը նշանավորեցին «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» միջազգային մասնագիտացված 11-րդ ցուցահանդեսի բացումը: Մեր շրջագայությունը «Մոսկվայի տան» մշակույթա-գործարարական կենտրոնի միջանցքներով սկսեցինք LOGOS EXPO Center ընկերության առողջապահության և դեղագործության բաժնի ղեկավար, ծրագրի կազմակերպիչ Ադելինա Քոչարյանի հետ:


– LOGOS EXPO Center-ը Հայաստանում առաջատար ցուցահանդեսային ընկերություն է, որն արդեն 12 տարի ցուցահանդեսային շուկայում է: Տարվա ընթացքում կազմակերպում ենք տարբեր թեմաներով շուրջ 10 ցուցահանդեսներ: Այժմ ներկայացնում ենք «Առողջապահություն և դեղագործություն» ցուցահանդեսը և միակն ենք, որ առողջապահության բնագավառում արդեն տասնմեկ տարի շարունակ անընդմեջ կազմակերպում ենք մասնագիտացված ցուցահանդես: Սա Առողջապահության նախարարության աջակցությամբ անցկացվող համատեղ ծրագիր է: Ցուցահանդեսի գլխավոր տեղեկատվական հովանավորն է Viva CEll MTS կազմակերպությունը, որը հրավերքի հաղորդագրություններ է ուղարկում իր երկուս ու կես միլիոն բաժանորդներին: Այս տարի մենք առաջին անգամ ենք համագործակցում Empire Union արտահանող դեղագործական ընկերության հետ, որի արդյունքում վերջին երեք շաբաթների ընթացքում անց ենք կացրել հետաքրքիր բժշկական կոնֆերանսներ և սեմինարներ:

 

LOGOS EXPO Center ընկերության առողջապահության և դեղագործության բաժնի ղեկավար, ծրագրի կազմակերպիչ Ադելինա ՔոչարյանՑուցահանդեսը նպատակային է, հագեցած է մասնագիտական տաղավարներով և նպատակային միջոցառումներով։ Ցուցասրահներում և լսարաններում բժիշկներ են և մարդիկ, որոնք հետաքրքրված են առողջապահական և դեղագործական ոլորտի նվաճումներով: Ցուցահանդեսին մասնակցում էին միջազգային կազմակերպություններ Ռուսաստանից, Բելոռուսիայից, Ուկրաինայից և Իսրայելից, որոնք հետաքրքված են հայկական շուկայով և Հայաստան են ներկրում մեծաքանակ դեղամիջոցներ, բժշկական տեխնիկա, նորագույն սարքավորումներ, այնպիսի արաջատար կազմակերպություններ,  իչպիսիք են TOSHIBA, SERELT ընկերությունները:


«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեՑուցահանդեսի նպատակը` կազմակերպչի խոսքերով, արդեն Հայաստան ներթափանցած բժշկական բնագավառում վերջին նորույթներն ու նվաճումները հանրությանը ներկայացնելն է, մաժամանակ մեր դեղագործական շուկայում կեղծարարության դեմ պայքարի հնարավոր միջոցներին ու կանխարգելմանը տեղեկացնելը:

 

Ցուցահանդեսի շնորհիվ մարդիկ հնարավորություն են ստանում ծանոթանալ մեր երկրում գործող արողջապահական կազմակերպությունների,  արտադրողների և ներկայացուցիչների հետ։


«Խոսելով խնդիրների մասին` ուզում եմ նշել, որ ցանկալի կլիներ հասնել մասնագիտացված ցուցահանդեսներին բժիշկների առավել ակտիվ մասնակցությանը, սերտ համագործակցել բժշկական կենտրոնների, ատամնաբուժական կլինիկաների հետ: Կարծում եմ դրա պակասը կապված է նրա հետ, որ ցուցահանդեսային գործունեությունը Հայաստանում ընդամենը 12 տարեկան է, հույս ունեմ, որ ժամանակի հետ ցուցահանդեսներ այցելելը կմտնի մեր մշակույթի մեջ: Հնարավոր է, այս ցուցահանդեսը շատ բան կփոխի դեպի լավը»- իր խոսքն այսպես եզրափակեց Ադելինա Քոչարյանը։


«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեԱնցնելով մի տաղավարից մյուսին`  առաջացան հարցեր, որոնցից մի քանիսն ուղղեցինք արդեն կայացած ընկերություններին, այդ թվում` «Green Farm» ընկերությանը,  «AVENT» ընկերության ներկայացուցչության տնօրեն Կարեն Գևորգյանին, «Էլֆաարմ» դեղագործական ընկերության գովազդային բաժնի ղեկավար Ադրինա Հակոբյանին, բուժական տեխնիկայի սպասարկմամբ և ներկրմամբ  զբաղվող «SERELT» ընկերության ներկայացուցիչ Աշոտ Պապյանին, «Լիկվոր» դեղագործական ընկերության մարքետինգի բաժնի տնօրեն Վարդան Մկրտչյանին, «Astelas» ճապոնական ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյանին և «Սիբիրսկոյե զդոռովյե» կազմակերպության մենեջեր Սիրվարդ Գասպարյանին:


Յուրաքանչյուր կազմակերպության համար կարևոր երեք հիմնահարցերին նրանցից յուրաքանչյուրը պատասխանեց յուրովի:

- Կարգախոսը,
- ընկերության յուրահատուկ մոտեցումը հայկական շուկայում,
- ընկերության նպատակներն ու ծրագրերը մոտ ապագայում։


«Լիկվոր» դեղագործական ընկերության մարքետինգի բաժնի տնօրեն Վարդան ՄկրտչյանԼԻԿՎՈՐ (Liqvor )դեղագործական ընկերւթյուն
: Մեր կարգախոսն է. «Չկա առողջությանը հավասար ընկեր»։ Մեր ընկերությունը ներկայացնում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող դեղամիջոցներ` ամենամրցունակ գներով: Մեզ հաջողվել է մեր հայկական արտադրանքը ներկայացնել միջազգային շուկայում։ Մեր հիմնական նպատակը GMP (Good Manufacturing Practice) ստանդարտներին համապատասխանելն է, ինչը մեզ թույլ կտա մեր ապրանքը արտահանել երկրից դուրս, մասնավորապես, Եվրոպա:


ԱՍՏԵԼԼԱՍ («Astelas») ճապոնական ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր ՄիրզոյանԱՍՏԵԼԼԱՍ (Astellas) ճապոնական դեղագործական ընկերության ներկայացուցչություն Հայաստանում: Մենք առաջնորդվում ենք «Լույս, որը տանում է դեպի կյանք» կարգախոսով։ Մենք փորձում են Հայաստան ներկրել նմանակը չունեցող դեղամիջոցներ: Մեր նպատակն է. ճապոնական տեխնոլոգիաներով Հայաստանում 40 տարով առաջ անցնել: Ապագայի համար շատ ծրագրեր ունենք, դրանցից գլխավորը մեր արտադրանքի տարածումն է մարզերում:


ԳՐԻՆ ՖԱՐՄ (Green Farm) դեղագործական ընկերությունԳՐԻՆ ՖԱՐՄ (Green Farm) դեղագործական ընկերություն։ Մեր կարգախոսն է. «Եղե′ք առողջ և գեղեցիկ»։ Մենք ընտրում և առաջարկում ենք որակյալ ապրանք` անկախ գնից: Մենք ներկրում ենք անմիջապես Գերմանիայից և այն չի կեղծվում:  Փոքր շուկա ունեցող Հայաստանի համար գլխավորը որակի պահպանումն է: Հիմնական ծրագրերից է մեր արտադրանքի տարածումը մարզերում,  իսկ Երևանում մեզ գիտի յուրաքանչյուր մայրիկ։



ԷԼՖԱԱՐՄ (Elfaarm) ընկերությունԷԼՖԱԱՐՄ (Elfaarm) ընկերություն։ «Բնության հպում». ահա մեր կարգախոսը։  Մենք առաջարկում ենք խնդրի իրական լուծում: Մեր կոսմետիկան տարբերվում է արդյունավետությամբ և բնական նյութերով:


Փորձում ենք գնորդներին ծանոթացնել մեր արտադրանքի հետ, մեկ անգամ գնեն և օգտագործեն, հետո ամեն ինչ իր հունով կընթանա:ՍԻԲԻՐՍԿՈՅԵ ԶԴՈՌՈՎՅԵ (Сибирское здоровье) կորպորացիան Հայաստանում Մեր նպատակն է ընդլայնել տեսականին և պահպանել գների մատչելիության քաղաքականությունը:


ՍԻԲԻՐՍԿՈՅԵ ԶԴՈՌՈՎՅԵ (Сибирское здоровье) կորպորացիան Հայաստանում։
«Առողջ մարմնում առողջ հոգի»։  Հայաստանյան շուկայում մեզ մրցակից ընկերություն չենք տեսնում, քանի որ մեզ դիմող յուրաքանչյուր մարդ խնդրի ճիշտ լուծում է գտնում: Մենք վերացնում են հիվանդության առաջացման պատճառները, ցուցաբերում հոգեբանական աջակցություն։

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ