Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բժշկական ապահովագրությունը կնպաստի բժշկական ծառայությունների մատչելիությանը

Բժշկական ապահովագրությունը կնպաստի բժշկական ծառայությունների մատչելիությանը

«Նոր տեխնոլոգիաների ներդնումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս ստանալ լավ արդյունքներ, այսինքն` հնարավորություն է տալիս հազարավոր մարդկանց կյանք փրկել: Բայց, ցավոք, մյուս կողմից, նոր տեխնոլոգիաների կիրառումը բերում են ծառայությունների թանկացման»,- այս մասին ասուլիսում ասաց ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Միաժամանակ նա նշեց, որ այդ խնդրի լուծման համար նախորդ տարվա դեկտեմբերին կառավարության որոշմամբ մտցվեց պարտադիր բժշկական ապահովագրությունը պետաշխատողների համար: Բժշկական ապահովագրությունը սոցիալական փաթեթի 4 ուղղություններից մեկն է, որն աշխատողների համար նախատեսում է պարտադիր բազային ծածկույթ 52 հազար դրամի չափով: Այս պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 միլիոն 800 հազար դրամ: Այդ գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, վնասվածքներ, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական բուժում պահանջվող հիվանդություններ` ընդհուպ նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում և այլն: Բժշկական ապահովագրության ծառայություններից կարող են օգտվել ինչպես սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող աշխատակիցները, այնպես էլ նրանց անմիջական ընտանիքի անդամները, տվյալ դեպքում` ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած համատեղ բնակվող երեխաները:

Ա. Բաբլոյանը նշեց, որ բժշկական ապահովագրությունը կնվազեցնի ոլորտում կոռուպցիոն ռիսկերը, քանի որ գումարը, որն օրինական ձևով նստած է ապահովագրական ընկերության բանկային հաշվին, ընկերությունը միայն օրինական փաստաթղթային ձևակերպման հիման վրա կարող է հանձնել տվյալ բուժհաստատությանը: «Սա մի քայլ է, որը բերում է բժշկական ծառայությունների մատչելիությանը, նաև լեգալիզացնում է դրամային շրջանառությանը առողջապահության ոլորտում»,- ասաց ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Պատասխանելով այն հարցին, թե ապահովագրական համակարգի ներդնումը չի նպաստի՞ բժշկական ծառայությունների սակագների բարձրացմանը, Ա. Բաբլոյանն ասաց, որ ֆինանսների նախարարությունը հստակ աշխատանք է իրականացնում ապահովագրական ընկերությունների ու բուժհաստատությունների ներկայացրած ծառայությունների գների ուղղությամբ, ու ծառայությունների գները կհաստատվեն միայն ֆիանանսների, առողջապահության նախարարությունների ու Ապահովագրական ընկերության ասոցիացայի կողմից բանակցությունների արդյունքում որոշված գները:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ