Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Տարոն Մարգարյանը հանդիպել է առողջապահական հաստատությունների տնօրենների հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է առողջապահական հաստատությունների տնօրենների հետ

Մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների արդիականացման և զարգացման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դիմելով ներկաներին, նախ կարևորել է բնակիչների սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը, ինչն, ըստ քաղաքապետի, ոլորտի արդյունավետ աշխատանքի գնահատման ամենակարևոր ցուցիչն է:

«Ծառայությունների որակի հետևողական բարձրացումը պետք է լինի ձեր առաջնահերթ խնդիրը, քանի որ ձեր կողմից մատուցվող ծառայությունների որակը գնահատելու ենք «ոչ մի բողոք քաղաքացիներից» սկզբունքով»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև Գր. Նարեկացի և Սուրբ Աստվածամայր ԲԿՓԲ-ների՝ անջատման ձևով վերակազմավորելու գործընթացին, որի արդյունքում կստեղծվեն առանձնացված առողջապահական ընկերություններ՝ առանձին իրավաբանական կարգավիճակներով: «Վերակազմակերպումը հանգեցնելու է արդյունավետ կառավարման, ինչը ևս նպաստելու է քաղաքացիերի սպասարկման որակի բարելավմանը»,- շեշտել է քաղաքապետը:

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների արդիականացման հարցին, Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է հաստատությունների կողմից ներդրումային իրատեսական ծրագրերի ներկայացումը:

«2012 թվականին առողջապահական ոլորտի առաջընթացը նաև ձեր առաջարկություններից է կախված: Ձեզանից սպասում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաև նոր ներդրողներ ներգրավելով»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ