Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն կայանն ամբողջությամբ արդիականացվել է

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն կայանն ամբողջությամբ արդիականացվել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելել են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն կայան և ծանոթացել 2011 թվականի ընթացքում կատարված արդիականացման ծրագրի աշխատանքների արդյունքներին: Քաղաքապետն ու նախարարը նախ ծանոթացել են մեքենաների պարկին, որից հետո նրանց ներկայացվել է գծային և վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած և ամբողջովին նորացված մեքենաների աշխատանքային հնարավորությունները: Այս մասին հայտնեցին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Շտապօգնության ծառայության սպասարկման որակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է և մենք շարունակելու ենք այս օղակում բարելավման ու արդիականացման աշխատանքները: Վստահ եմ, ակտիվորեն համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մենք էլ ավելի արդյունավետ կդարձնենք այս օղակի աշխատանքը»,-նշել է քաղաքապետը:
Այնուհետ Տարոն Մարգարյանն ու Արմեն Երիցյանը շրջել են կայանի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված սենյակներով: Այստեղ հյուրերին ծանոթացրել են «1-03» օպերատիվ ծառայության արդիականացման ուղղությամբ արդեն ձեռնարկված ու կիրառվող ժամանակակից հնարավորություններին, այդ թվում շտապօգնության մեքենաներում GPS համակարգի տեղադրման, դրանց տեղաշարժի առցանց վերահսկման, ինչպես նաև շտապբուժօգնության ծառայության և ենթակայանների միջև համակարգչային կապի ապահովման ծրագրերին:

Նշվել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում բուժանձնակազմի ավելի քան 400 աշխատակիցներ, այդ թվում բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ ու կարգավարներ, անցել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Բուժանձնակազմն ապահոված է նաև ձմեռային և ամառային հատուկ համազգեստներով:

Քաղաքացիների կանչերի արագ սպասարկման նպատակով, վերջերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շտապօգնության ծառայության հենակետային կայաններ են բացվել նաև Ավան և Նուբարաշեն վարչական շրջաններում:

 

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ