Իրադարձություններ Հայաստանում
Սերգեյ Հակոբյանի նոր ձեռնարկը. «Լյարդի ցիռոզի բարդությունների բուժումը»
Լույս է տեսել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի լյարդի վիրաբուժության և լյարդաբանության բաժանմունքի վարիչ Սերգեյ Հակոբյանի «ЛЕЧЕНИЕ ОСЛОЖНЕНИЙ ЦИРРОЗА ПЕЧЕНИ» («Լյարդի ցիռոզի բարդությունների բուժումը») աշխատությունը: Ձեռնարկը նախատեսված է վիրաբույժների, գաստրոէնտերոլոգների, վարակաբանների, ընտանեկան բժիշկների, ասպիրանտների, կլինիկական օրդինատորների և բժշկական համալսարանների բարձր կուրսի ուսանողների համար: Գրքի գրախոսներն են. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի տեղակալ Օ. Տանանյանը և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանության բաժանմունքի վարիչ Ա. Կազինյանը:
Գիրքը նվիրված է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Համլետ Թամազյանի հիշատակին:
Ստորև ներկայացված է գրքի նախաբանը:
«Վերջին տարիների ընթացքում Հայաստանում նկատվում է լյարդի հիվանդություններով տառապող մարդկանց թվի աճ: Լյարդի ցիռոզը համարվում է կյանքին վտանգ սպառնացող ամենածանր հիվանդություններից մեկը, որի բարդությունների աճը զգալիորեն խորացնում է հիվանդության ընթացքը՝ բժիշկների առջև դնելով բազմաթիվ խնդիրներ, որոնց մեծ մասն անլուծելի են: Այս ձեռնարկում ներկայացված են ամփոփիչ տեղեկություններ, որոնք հիմնված են ինչպես համաշխարհային, այնպես էլ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի լյարդի վիրաբուժության և լյարդաբանության բաժնի անձնակազմի և հեղինակի անձնական փորձի վրա:
Հույս ունենք, որ այս գործնական ձեռնարկը մեծ հետաքրքրությամբ կընդունվի վիրաբուժների լայն շրջանակի, թերապևտների, գաստրոէնտերոլոգների, վարակաբանների, ինչպես նաև օրդինատորների և բժշկական համալսարանի ուսանողների կողմից:»
Մոտ ժամանակներս Med-Practic-ը ծրագրում է հարցազրույց վարել աշխատության հեղինակ Սերգեյ Հակոբյանի հետ` ծանոթանալու նրա մասնագիտական գործունեությանը, նաև ստանալու աշխատության ստեղծման մասին տեղեկություններ:
Ովքեր ունեն հարցեր Սերգեյ Հակոբյանին, կարող եք ուղարկել մեզ և մենք կանդրադառնանք դրանց` մեր հարցազրույցի ընթացքում:
Հիշեցնենք, որ գիրքն անվճար տրամադրվելու է հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, գրադարաններին, Հայաստանի ու Արցախի ուսանողներին և բոլոր ցանկացողներին:
Նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել Սերգեյ Հակոբյանի գիրքը, կարող են դիմել.
հասցե. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, փող. Ասատրյան 9,
հեռախոս. +374 10 28 44 90,
էլ. Հասցե. [email protected]
25.11.2011 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ