Իրադարձություններ Հայաստանում
Ընտանեկան բռնության դեպքերի մասին կիմանա հանրությունը
Նոյեմբերի 24-ին «Նովոստի» մամուլի կենտրոնում կայացավ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մամուլի ասուլիսը` նվիրված նոյեմբերի 25-ին մեկնարկող Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակին: Ի դեպ, նոյեմբերի 25-ը պաշտոնապես ճանաչվել է որպես Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օր: Աշխարհի 164 երկրների ավելի քան 3700 կազմակերպություններ մասնակցում են ամենամյա տեղեկատվական միջոցառումներին և նախաձեռնություններին:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը լրագրողներին ասել է. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում ծառացել է խնդիր. դա`ընտանեկան բռնությունների դեպքերի շարունակականությունն է, և մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք այդ երևույթը վերացնելու ուղղությամբ: Հիշենք, որ 2010թ. հոկտեմբերին Մասիս քաղաքում մահացավ Զարուհի Պետրոսյանը` ամուսնու և սկեսրոջ ծեծի հետևանքով: Այդ զարհուրելի դեպքը օպերատիվ կերպով համախմբեց 7 հասարակական կազմակերպությունների, որոնք շատ արագ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան: Ըստ Ա. Նիկողոսյանի, այսօր կոալիցիան ունի առաքելություն. դա` առաջին հերթին, ընտանեկան բռնության դեպքերն իրազեկելն է, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելը:
Բանախոսը նաև նշել է, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալցիան ունի մի շարք նպատակներ և նպատակներից մեկը` ընտանեկան բռնության դեպքերի լուսաբանումն է, հետևանքների մասին հանրությանն իրազեկումն ու մեր հասարակության ընտանեկան բռնության` որպես երևույթի, մտածողության և ընկալման փոփոխությունը. «Մեկ տարվա երկար պայքարից հետո ընտանեկան բռնությունների ասպարեզում կոալիցիան արձանագրել է բազմաթիվ հաղթանակներ, ինչպես նաև իրականցրել է մի շարք միջոցառումներ, ակցիաներ, թրեյնինգներ»,- հայտնել է Ա. Նիկողոսյանը:
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ հիմնադիր, տնօրեն Սուսաննա Վարդանյանն ու «Կանանց ռեսուրսների կենտրոն » ՀԿ աշխատակից Սիրանույշ Դավթյանն էլ անդրադարձել են սպասվող միջոցառումներին: Բանախոսները հիմնականում նշել են, որ հասարակության ուշադրությունը կգրավեն Հյուսիսային պողոտայում «Ամոթի պատ» հանրային միջոցառումը, «Խոստումների ծառ»-ը, որոնց ընթացքում մարդիկ թղթին կհանձնեն իրեն վերաբերմունքը բռնության հանդեպ և տարբերակներ կառաջարկեն` ինչպես պայքարել բռնության դեմ:
Լուսանկարը` pmi.com
24.11.2011 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ