Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մեկնարկել է դեղագործության մրցունակության համաժողովը

Մեկնարկել է դեղագործության մրցունակության համաժողովը

Նոյեմբերի 9-ին մեկնարկել է դեղագործության մրցունակության 4-րդ միջազգային համաժողովը, որը նվիրվել է Հայաստանի անկախության 20 ամյակին: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունները և Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միությունը։

Ներկաներին ողջունել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:

Համաժողովի 1-ին նիստը կրել է «Անկախ Հայաստանի ձեռքբերումները դեղագործության ոլորտում» խորագիրը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են դեղարտադրող ձեռնարկությունները, Հայաստանում գործունեություն ծավալած միջազգային դեղագործական ընկերությունները, առաջատար ներկրող ընկերությունները, լաբորատորիաները. կազմակերպություններ, որոնք իրենց գործունեության որակով ու սահմանած չափանիշներով բացառիկ են և ունեն տարածաշրջանային նշանակություն։ Համաժողովի շրջանակներում լավագույն մասնագետ-փորձագետների շնորհիվ ու մասնակցությամբ ներկայացվել է Եվրամիության չափորոշիչներին համահունչ տեղական արտադրությունը՝ կատարված աշխատանքները, տեսանելի արդյունքները։

Համաժողովի 2-րդ նիստը, որը կայանալու է նոյեմբերի 10-ին, կրում է «Միջազգային լավագույն ձեռքբերումները դեղագործության ոլորտում» խորագիրը։ Հայաստանում գործող հեղինակավոր միջազգային դեղագործական ընկերությունների ներկայացուցչությունները կներկայացնեն իրենց փորձը, արտերկրից ժամանած աշխատակիցները զեկույցներ կկարդան’ նշելով վերջին ձեռքբերումները, ապրանքատեսակները, տեխնոլոգիաները, գիտական հայտնագործությունները։

Միջոցառմանը հրավիրվել են միջազգային փորձագետներ ու դեղագործության ոլորտի առաջատար մասնագետներ, բժիշկներ և դեղատնային ցանցերի աշխատակիցներ։

Այսպիսով` հայ բժիշկները ներգրավվել են համաշխարհային դեղագործության զարգացումներին, հնարավորություն է ընձեռնվել հատկապես օտարերկրյա մասնագետներին ուղղել իրենց հուզող հարցերը, ունենալ քննարկումներ։

 

Աղբյուր: ankakh.com



ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին` նշեց, որ Հայաստանն առաջինն է ԱՊՀ տարածաշրջանում, որ 1995թ-ին ընդունելով դեղերի մասին օրենքը` որդեգրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորված դեղային քաղաքականության հիմնարար սկզբունքները և ներդրեց դեղերի հսկողության համակարգը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ առողջապահության նախարարությունը կներկայացնի դեղերի մասին նոր օրենքի նախագիծ: Տ. Սահակյանը հույս հայտնեց, որ համաժողովը կլինի գործնական, գիտական բարձր հենքի վրա և կծառայի իր նպատակին:

Էկոնոմիկայի նախարարության առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին` նշեց, որ նման միջոցառումների կազմակերպումը լրացուցիչ խթան են հանդիսանում դեղագործական բնագավառի զարգացման համար:

«Դեղագործության ոլորտում գործում է 13 կազմակերպություն, 2008-11թթ.-ին դեղագործության ոլորտի արտադրության տարեկան միջին աճը 7,1 տոկոս, արտահանման աճը կազմել է 19 տոկոս»,- հաղորդեց Կ. ՄԻնասյնաը:

Նշենք, որ համաժողովը բաղկացած է երկու նիստից` «Անկախ Հայաստանի ձեռքբերումները դեղագործության ոլորտում» և «Միջազգային լավագույն ձեռքբերումները դեղագործության ոլորտում»: Համաժողովին մասնակցում են շուրջ 400 բժիշկներ, դեղագետներ, գիտնականներ, փորձագետներ: Համաժողովին զուգահեռ իրենց արտադրանքն էին ներկայացրել հայ դեղարտադրողները;

Հարկ է նշել, որ համաժողովի երկրորդ օրը նախատեսված է այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, ինչպես նաև հայրենական դեղարդյունաբերության ընկերություններ` «Լիկվոր» և «Արփիմեդ», ինչպես նաև իր տեսակի մեջ միակ «Դարմանթեստ Լաբորատորիս» լաբորատորիա:


Աղբյուր: aysor.am

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ