Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանում աշխարհի 7 միլիարդերորդ բնակիչը երկու շաբաթ շուտ է ծնվել
Այս գիշեր, ժամը 00.20-ին Արթիկի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է աշխարհի 7 միլիարդերորդ բնակիչը: Վահրամ Ոսկանյանը ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով: Երեխայի մայրը տնային տնտեսուհի է, հայրն արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, ով լսելով բարի լուրը, մտադիր է երկու օրից վերադառնալ: 7 միլիարդերորդ երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 2 շաբաթ շուտ, գիշերը 00:20-ին: Այդ օրն Արթիկի ծննդատանն այլ երեխա չի ծնվել: Փոքրիկն առողջ է, իրեն լավ է զգում:
«Երեխան ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից մի մեծ փաթեթ խնամքի պարագաներ է ստացել, իսկ Արթիկի քաղաքապետն էլ երեխայի կնքահայրն է դարձել ու էլի նվերներով պարգևատրելե,- Tert.am-ին տեղեկացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հաղորդակցության գծով պատասխանատու Մհեր Մանուկյանը:
Արթիկի քաղաքապետարանը ոչ միայն 7 միլիարդերորդ բնակչին, այլև այդ պահին Արթիկի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնումե գտնվող բոլոր մայրերին է նվերներ հանձնել:
Կենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ են զանգահարում ծննդատուն և փոքրիկին որևէ կերպ աջակցելու ցանկություն են հայտնում:
Երկիր մոլորակի 7 միլիարդերորդ բնակչի ծնունդը նշանավորվեց նաև Արթիկի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնե-ի պատմության մեջ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն ու «Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի և գինեկոլոգիայի ինստիտուտըե համատեղ Արթիկի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնե-ին նվիրել են էխոգրաֆիկ ուլտրաձայնային սարքավորում, որը կենտրոնը մինչ այդ չուներ:
Նշենք, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի որոշմամբ, հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը յուրաքանչյուր երկրում ծնված առաջին երեխան համարվում է աշխարհի յոթ միլիարդերորդ բնակիչը:
ՄԱԿ-ի կողմից Արթիկի տարածաշրջանը պատահական չի ընտրվել: Այն նպատակ ունի ուշադրություն հրավիրել տարածաշրջանի վրա մասնավորապես խթանել այստեղ ծնելիության մակարդակի բարձրացումը:
Նշենք, որ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության հաշվարկների՝ աշխարհի բնակչությունը 7 միլիարդի սահմանն անցնում է 2011 թ. հոկտեմբերի 31-ին: Քանի որ ճշգրտորեն հաշվարկել, թե որտեղ է ծնվելու և ով է լինելու 7 միլիարդերորդ երեխան, գործնականում հնարավոր չէ, 2011 թ. հոկտեմբերի 31-ին աշխարհի երկրներում՝ այդ թվում Հայաստանում, տոնում են «7 միլիարդի օրը»՝ ընտրելով իրենց խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկին:
01.11.2011 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ