Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

2012 թ. նշանակալի է լինելու է նաև արյունաբանության կենտրոնի համար

2012 թ. նշանակալի է լինելու է նաև արյունաբանության կենտրոնի համար

Ժամանակն է, որ Հայաստանը ունենա ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն: Նման կարծիք այսօր հայտնել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ով մասնակցում էր առողջապահության նախարարության «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Նախարարն ասել է, որ կենտրոնի աշխատանքները կսկսեն հաջորդ տարվանից: Առողջապահության ոլորտի պատասխանատուն հայտարարել է, որ 2012 թվականը նշանակալի է լինելու է նաև արյունաբանության կենտրոնի համար, քանի որ բուժհաստատությունում տեղի են ունենալու մեծածավալ բարեփոխումներ, կյանքի կկոչվեն 0-7 տարեկանների անվճար բուժօգնության, շտապօգնության համակարգի ու մարզային բուժհաստատությունների արդիականացման ծրագրերը:

Նշենք, որ «Առողջապահությունե պարբերականի առաջին համարը լույս է տեսել 1956 թվականին, հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը Ռաֆայել Փարսադանյանն էր: Կարճ ժամանակ անց հանդեսը ձեռք է բերել մեծ հեղինակություն` արժանանալով ինչպես բուժաշխատողների, այնպես էլ ընթերցողի համակրանքին:

1980-ականներին հանդեսն ունեցել է 98 հազար բաժանորդ և 104 հազար տպաքանակ, առաքվել է ԽՍՀՄ հայաբնակ վայրեր և Սփյուռք: Այսօր «Առողջապահություն» հանդեսի տնօրենն ու գլխավոր խմբագիրը Գեղամ Խանդանյանն է:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ