Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի ուռուցքաբանական կենտրոնում կարող են կիրառվել չինական հաջողված փորձը

Հայաստանի ուռուցքաբանական կենտրոնում կարող են կիրառվել չինական հաջողված փորձը

Հայաստանում չինական բժշկության կենտրոն կբացվի: Նախագիծը կհաստատվի առաջիկա մի քանի օրում: Այս մասին տեղեկացանք առողջապահության նախարարությունից: Այն լինելու է ոչ միայն բժշկական, այլև գիտահետազոտական, քանի որ իրականացնելու են նաև ուսումնական ծրագրեր, այնտեղ անցկացվելու են համագումարներ, քննարկումներ, փորձի փոխանակում և այլ կարևոր միջոցառումներ:

Նշենք, որ այդ մասին որոշումը կայացվել էր դեռևս անցյալ տարի, երբ Չինաստանում էր Հայաստանի առողջապահության նախարարը: Այնտեղ գործընկերները մշակել են 5-ամյա աշխատանքային ծրագիր: Ի դեպ, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում նման կենտրոն մինչ այժմ չի եղել:

Նկատենք, որ քառօրյա այցով Հայաստանում է Չինաստանի առողջապահության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը: Հ. Քուշկյանն ու Լյու Ցյանը ստորագրել են կառույցի ստեղծման և հայ-չինական բժշկագիտական ու առողջապահական համագործակցության մասին փաստաթուղթ:

2011-15 թվականների աշխատանքային ծրագրով նախատեսված է, որ երկրներն աշխատելու են առողջապահության տարբեր բնագավառներում` ուռուցքաբանություն, արյունաբանություն, սպորտային բժշկություն և դեղագործություն: Կողմերը նաև իրականացնելու են գիտակրթական ծրագրեր, կլինեն աշխատանքային խմբերի փոխայցելություններ:

Ան-ից հայտնում են, որ չինական բժշկությունն արդեն հաջողություններ է արձանագրել ուռուցքային հիվանդությունների, արյան քաղցկեղի բուժման բնագավառներում` ոչ միայն չինական տեխնոլոգիաների, այլև տեղական արտադրության դեղերի կիրառմամբ: Մեր երկրում, որտեղ ստեղծվում է տարածաշրջանային ուռուցքաբանական կենտրոն, կարող է զուգահեռաբար կիրառվել նաև չինական հաջողված փորձը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ