Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանում հոգեկան խանգարումներով հիվանդների թիվն աճել է
Հոկտեմբերի 10-ն աշխարհում հայտարարված է` որպես հոգեկան առղջության համաշխարհային օր: Հայաստանում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարված է հոգեկան առողջության միամսյակ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Հոգեբուժական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց ոլորտի հիմնախնդիրները, միամսյակի շրջանակներում մարզային հոգեբուժարաններ այցելությունների ու հանդիպումների արդյունքները:
Պատկերը հուսադրող չէ, սակայն, ինչպես նկատեց մասնագետը, հոգեկան առողջությունը ախտահարված է ամբողջ աշխարհում. պատճառը նոր աշխարհի մեխանիզմներն են, ինչպես նաև կախվածությունները` հիմնականում թունավոր երևույթներից` ծխախոտ, թմրանյութ և այլն:
Այսօր աշխարհում 450 մլն մարդ տառապում է այս կամ այն հոգեկան խանգարմամբ:
Հայաստանում հաշվառված է 44.000 հոգեկան խանգարումներով հիվանդ: Թիվը, սակայն, Սողոյանի խոսքերով, ավելին է. «Կան մարդիկ, ովքեր չեն դիմում մասնագետների` վախենալով հասարակության ծաղրից: Այսօր սակայն պատկերն ավելի դրական է, քան խորհրդային տարիներին, հասարակության վերաբերմունքը բավականին փոխվել է»:
Կանայք թե՞ տղամարդիկ են առավել տառապում հոգեկան հիվանդություններով` որոշել հնարավոր չէ: Արմեն Սողոյանի խոսքերով` դա պայմանավորված է շեղումների բնույթով: Օրինակ` էմոցիոնալ ոլորտի խանգարումներով տառապում են ավելի շատ կանայք, իսկ, օրգանական և մտավոր խանգարումներով` տղամարդիկ:
«Հոգեկան հիվանդություններից ապահովագրված չէ ոչ ոք` անկախ տարիքից, սեռից ու քաղաքական հայացքներից»,- նշեց Ա. Սողոյանը` հավելելով, սակայն, որ հոգեկան առողջության խաթարման ամենաճգնաժամային տարիքը մինչև 30-35-ի սահմանն է:
ՀՀ Հոգեբուժական ասոցացիայի նախագահը նկատեց, որ ցանկացած հիվանդության դեմ պայքարում են բժիշկն ու հիվանդը: Ում կողմից լինի հիվանդը` նա էլ կհաղթի:
«Հոգեկան հիվանդություններում որևէ խորհրդավոր բան չկա: Այսօր ամբողջ աշխարհում հոգեկան խանգարումները հայտարարված են` որպես բուժվող»,-ամփոփեց Արմեն Սողոյանը:
04.11.2011 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ