Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գիտնականները քննարկում են մարդուն բնորոշ հիվանդությունների նախանշանները

Գիտնականները քննարկում են մարդուն բնորոշ հիվանդությունների նախանշանները

Այսօր Երևանում մեկնարկել է «Մարդուն բնորոշ հիվանդությունների նախանշանները» երկօրյա միջազգային 4-րդ գիտաժողովը: Այն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը:

«Հաճախ պատահում է, որ բժիշկը ուշ է իմանում, թե երբ է սկսվել հիվանդությունը, այդ նպատակով կատարվում են կարևոր գիտական հետազոտություններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կենսաքիմիայի ասոցիացիայի նախագահ Արմեն Գալոյանը, ավելացնելով, որ հետազոտություններ են կատարվում հատկապես ուռուցքաբանության ոլորտում` Երևանի արյան փոխներարկման ինստիտուտում, Ուռուցքաբանության ինստիտուտում:

Կարևորելով հերթական գիտաժողովի անցկացումը` նշեց, որ միջոցառման ժամանակ ելույթ են ունենալու խոշոր գիտնականներ, հատկապես ուռուցքաբաններ:

Գիտաժողովին մասնակցում են մոլեկուլային մակարդակի վնասվածքների հետազոտությունների ոլորտի առաջադեմ գիտնականներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հայաստանից:

Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Հայաստանի կենսաքիմիայի ասոցիաիան, Ֆրանսիական Région Ile-de-France դեպարտամենտը եւ Ֆրանսիական CNRS ակադեմիան:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ