Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայկական և Գերմանական Կարմիր խաչի ընկերությոնւնների միջև համագործակցության XX տարեդարձը

Հայկական  և Գերմանական Կարմիր խաչի ընկերությոնւնների միջև համագործակցության XX տարեդարձը

2011թ. լրացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության համագործակցության 20-ամյակը, որի կապակցությամբ Հայաստան էր ժամանել Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության պատվիրակությունը` հանձինս նախագահ Լոռենց  Մենցի, գլխավոր քարտուղար Հանս Հայնցի, միջազգային կապերի ղեկավար Մայքլ Ուիբելի, քահանա Կառլ Շայդեի և լրագրող Մայքլ Լենգի: 20-ամյա համագործակցությանը նվիրված պաշտոնական արարողությունը կայացավ ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակում: Արարողության ընթացքում երկու երկրների Ազգային ընկերությունների նախագահները փոխանակվեցին տվյալ երկրի Ազգային ընկերության բարձրագույն պարգևով:  Ելույթներում բարձր գնահատվեց և  ևս մեկ անգամ կարևորվեց  20-ամյա համագործակցությունը և միասին իրականացրած համատեղ ծրագրերի նշանակությունը հասարակության խոցելի խմբերի շրջանում:

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ