Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հանրապետության նախագահն այցելեց վերանորոգված և վերազինված «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոն

Հանրապետության նախագահն այցելեց վերանորոգված և վերազինված «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոն

Սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Երևանի «Արաբկիր» մանկական բժշկական հաստատություն, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացվեցին «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի (ԲՀ-ԵԴԱԻ) 2007-2011թթ.-ի զարգացման ծրագրի արդյունքները:

Բժշկական համալիրում նախագահը ծանոթացավ նաև վերանորոգված և վերազինված հիվանդանոցային պոլիկլինիկայի ու մանկաբուժական բաժանմունքները ներառող եռահարկ մասնաշենքի պայմաններին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն հանդիսանում է Հայաստանի խոշարագույն մանկական բժշկական հաստատություններից մեկը: Ըստ նրա` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն բաղկացած է 3 հիմնական ստորաբաժանումներից` «Արաբկիր» բժշկական կենտրոն, «ԱրԲեՍ» Առողջության կենտրոն, Երեխաների և Դեռահասների Առողջության իստիտուտ Երևանում, ինչպես նաև 8 մանկական վերականգնողական կենտրոններ հանրապետության մարզերում:

Ա.Բաբլոյանի խոսքերով` նախկինում ամբողջովին խարխլված և կիսավեր մանկաբուժական մասնաշենքը 2007-2011թթ.-ին վերանորոգվել և վերազինվել է: Ըստ նրա` այն կծառայի որպես հիվանդանոցային պոլիկլինիկա, իսկ մանկաբուժական բաժանմունքները տեղափոխվել են հիմնովին կառուցված եռահարկ նոր մասնաշենք: «Համալիրն այսպիսով լուծել է իր առջև դրված խնդիրը` զարգացնել երեխաների և դեռահասների բժշկական ծառայությունները, այն որակապես նոր մակարդակի հասցնել` պատրաստելով բարձրորակ մասնագետներ, ստեղծելով պատշաճ շենքային պայմաններ, ապահովելով անհրաժեշտ ժամանակակից սարքերով ու պարագաներով»,- ասաց Ա.Բաբլոյանը:

Նշվեց նաև, որ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի արդիականացումն իրականացվել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, նրա գործընկերների աջակցությամբ, ինչպես նաև տեղական և արտերկրի հովանավորների կողմից:

Ա.Բաբլոյանը տեղեկացրեց, որ »Արաբկիր» բշկական կենտրոնը հիվանդանոցային բուժօգնություն է մատուցում տարեկան ավելի քան 9 հազար, իսկ արտահիվանդանոցային` ավելի քան 20 հազար երեխաների, դեռահասների, ինչպես նաև մեծահասակների: Համալիրը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում է իրականացնում 0-7 տարեկան և մինչ 18 տարեկան սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաներին, իսկ մյուս դեպքերում ծառայություններն իրականցավում են վճարովի հիմունքներով:

Նշենք, որ այցի ընթացքում ՀՀ նախագահին ուղեկցում էին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ