Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Առողջապահության ոլորտի բարեփոխումները կառավարության համար լինելու է կարևորագույն ուղղություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում ներկա է գտնվել Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի բացման արարողությանը, որին մասնակցում են 600 բժիշկներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից: Կառավարության ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով:

«Այս համագումարն ունի իր յուրահատուկ նշականությունը, ոչ միայն այն պատճառով, որ այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, այլ նաև այն պատճառով, որ ամբողջությամբ համընկնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի և գերակայությունների հետ»,-ողջույնի խոսքում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ համահայկական նման ժողովներն ու համագումարներն ունեն մեծ ապագա: «Մեզ համար երկրորդ կարևորագույն հանգամանքը այն է, որ առողջապահությունը գլոբալացվող բացառիկ ոլորտներից մեկն է, որտեղ համաշխարհային համագործակցությունը խիստ անհրաժեշտ է: Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ թափով են իրականացվում ինտեգրացիոն գործընթացներն առողջապահության ոլորտում. ստանդարտների ներդրումը, նոր հայտնագործությունների տարածումը»,-ասել է գործադիրի ղեկավարը, ավելացնելով, որ ինտելեկտուալ կարողությունները մենք պարտավոր ենք ծառայեցնել նաև Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Վարչապետն ասել է, որ կառավարությունը առողջապահության ոլորտում ձեռնամուխ է եղել համարձակ բարեփոխումների: «Այդ բարեփոխումներն իրականացնելիս՝ արդեն ունենք շոշափելի արդյունքներ: Հիշատակենք անվճար ծննդաբերական օգնության համակարգի ներդրումը, որը մեր բնակչության աջակցությանն է արժանացել և ստացել է բարձր գնահատական: Դրա մասին են վկայում մեր բոլոր հարցումները: Այդ բնագավառում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, քանի որ ապահովում ենք ոչ միայն անվճար ծննդօգնություն, այլ նաև բարձր որակի սպասարկում»,-ասել է նա:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նա ընդգծել է, որ սա կառավարության համար լինելու է կարևորագույն ուղղություն: «Մենք, առաջին հերթին, փորձելու ենք ընդլայնել այդ ծառայությունների մատուցման հնարավորությունները Սփյուռքի մեր հայրենակիցների համար»,-ասել է նա:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ