Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Քրմոյան. Առողջապահության ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվում, լուրջ արդյունքներ կան

Քրմոյան. Առողջապահության ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվում, լուրջ արդյունքներ կան

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջին փուլը կարելի է ավարտված համարել, նշեց, որ այժմ մեկնարկելու են համակարգային փոփոխություններ: Առաջին փուլում ի հայտ եկած 3 խումբ խնդիրների` կազմակերպչական, ֆինանսական, վարքագծային, նախարարի կողմից տրվել են առարկայական հանձնարարականներ, առաջիկա երկու ամիսների ընթացքում ակնկալվում է, որ դրանց արդյունքները կսկսեն տեսանելի լինել:

Բարեփոխումների նպատակը, ըստ պաշտոնյայի, բժշկական ծառայությունների որակի բարելավումն ու դրանց վերաբերյալ բնակչության գոհունակության բարձրացումն է: Բարեփոխումների շրջանակում նախատեսվում է լուծել նաև հարակից մի շարք խնդիրներ, ինչպիսիք են ասենք, ավտոկայանման, վերելակավարի ու այլ վճարների հարցը, ինչպես նաև բուժծառայությունների վճարումը միայն դրամարկղում կատարելը և այլն: Քրմոյանի խոսքով, բարեփոխումների վերաբերյալ իրենք բազմաթիվ առաջարկներ ստացել են լրատվամիջոցներից, բարեփոխումների իրականացման հետ համաձայնել է բուժաշխատողների մեծ մասն ու պատրաստակամություն հայտնել աջակցել:

Ի դեպ, բարեփոխումների շրջանակում նախատեսվում է, որ բուժհիմնարկում գործադիր տնօրենից զատ լինի կառավարման խորհուրդ: Այդ մարմնի ձևավորման վերաբերյալ հարցերը դեռևս հստակեցման փուլում են, մի բան պարզ է, անդամները աշխատելու են հասարակական հիմունքներով: «Էական ֆինանսական միջոցներ այդ խորհուրդների համար չեն պահանջվի: Փորձելու ենք հնարավորինս ներկայացուցչական անել այդ խորհուրդները»,-ասաց նա, հնարավոր համարելով, որ խորհրդում կարող են ընդգրկվել նաև ՀԿ-ների, աուդիտորական կազմակերպությունների, նախարարության, հարկային մարմինների ու այլ կառույցների աշխատակիցներ:

«Մենք լուրջ բարեփոխումներ ենք անում, և լուրջ արդյունքներ ունենք: Այս բարեփոխումներին տարիներ շարունակ մարդիկ չեն մոտեցել, մտածել են` ո՞նց պետք է անեն»,-ասաց Քրմոյանը, ընդունելով, որ համակարգը իդեալական վիճակում չէ, բայց դրան ուղղված աշխատանքներ իրականացվում են:

Աշխատում են դիտորդական խմբեր, ֆիքսվում ու վերլուծվում են թեժ գծով ստացած զանգերն ու խնդիրները: Նախարարությունն այս տարի կարևորել ու մեծ ուշադրություն է դարձնելու հիվանդ-բժիշկ հարաբերություններին: Քրմոյանը լրատվամիջոցներին խնդրեց, որ դրական փորձերն էլ հրապարակեն, որպեսզի «հիվանդը հավատա բժշկին: Եթե մենք բարելավենք այդ հարաբերությունները, ապա բացասական դեպքերը ավելի քիչ կլինեն: Շատ վտանգավոր երևույթ է, որ մենք բժկին փնովում ենք»:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ