Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Առողջապահության ոլորտում կգործի փոխհատուցման և վարձատրման նոր համակարգ

Առողջապահության ոլորտում կգործի փոխհատուցման և վարձատրման նոր համակարգ

Առողջապահության նախարարությունն այսօր հրավիրել էր առողջության առաջնային պահպանման ոլորտում կատարողականի վրա հիմնված փոխհատուցման և վարձատրման նոր համակարգի ներդրմանը նվիրված աշխատանքային խորհրդաժողով։


Աշխատանքային հանդիպմանը ներկայացվեց առողջության պահպանման ոլորտում ներդրվելիք կատարողականի վրա հիմնված փոխհատուցման և վարձատրման նոր համակարգը։


Կատարողականի վրա հիմնված փոխհատուցման և վարձատրման համակարգի ներդրման հիմնական նպատակը առողջության առաջնային պահպանման համակարգի գործունեության գնահատումն է՝ ըստ որոշակի ցուցանիշների։

Այն հնարավորություն է տալիս իրական գնահատական տալ առողջության առաջնային պահպանման ոլորտի գործունեությանը, գնահատել ԱԱՊ բժիշկների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների քանակական կազմը և, որ առավել կարևոր է՝ այդ ծառայությունների որակը։

Այս համակարգը հնարավորություն է տալիս իրականում գնահատել բժիշկների իրական ծանրաբեռնվածությ0578ւնը՝ հաշվի առնել բժիշկների կողմից սպասարկվող բնակչության տարիքասեռային, հիվանդացության, սոցիալական կարգավիճակին առնչվող ցուցանիշները, վերլուծել դրանք և դրանց հիման վրա պլանավորել համակարգի հետագա աշխատանքները և ֆինանսական հատկացումները։

Համակարգը գործում է միօրինականացված ծրագրային փաթեթի հիման վրա, որը տեղադրված է հանրապետության՝ ԱԱՊ ծառայություններ մատուցող բոլոր բուժհիմնարկներում։ Բոլոր տվյալները ավտոմատացված համակարգի միջոցով ներմուծվում և փոխանցվում են էլեկտրոնային եղանակով։ Ներկայումս մշակվել է և առողջապահության համակարգի պատասխանատուներին, բուժհիմնարկներին կտրամադրվի առցանց ռեժիմում տվյալների ամփոփ հաշվետվությունները դիտարկելու հնարավորություն։

Համակարգի ներդրման ծրագիրն իրագործվել է Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում ծրագրի աջակցությամբ։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ