Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կստեղծվի ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն

Երևանում կստեղծվի ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն

Երևանում ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան ուռուցքաբանական կենտրոն ստեղծելուն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի  Գերմանիայի Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ներկայացնելով առողջապահության ոլորտում քաղաքապետարանի մոտեցումներն ու ծրագրերը, քաղաքապետն ընդգծել է համակարգի արդիականացման , ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու հարցում ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը. «Մեր նպատակը ոչ թե սեփականաշնորհումն է, այլ համապատասխան ներդրումներով և աշխարհի առաջատար կլինիկաների մասնակցությամբ համատեղ կառավարման միջոցով լավագույն արդյունքի հասնելը,– նշել է Կարեն Կարապետյանն ավելացնելով, որ քաղաքապետարանը, իր լիազորությունների շրջանակներում, պատրաստ է ըստ ամենայնի աջակցել և օժանդակել նման ծրագրերի իրականացմանը:Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ջոն Քրստոֆը քաղաքապետին է ներկայացրել կենտրոնի •ործունեության հիմնական ուղղությունները շեշտելով, որ Հայդելբեր•ի ուռուցքաբանական կենտրոնն այսօր լավագույններից մեկն է ոչ միայն Գերմանիայում, այլև եվրոպական ողջ տարածաշրջանում: Հայստանում իրենց կենտրոնն ունենալու գաղափարին, ինչպես նշել է Ջոն Քրիստոֆը, նպաստել է նաև փաստը, որ Գերմանիայում իրենց դիմող հիվանդների թվում քիչ չեն հայաստանցիները. «Շատ ավելի ճիշտ ու արդյունավետ է բուժումը տեղում կազմակերպելըե,– նշել է պրոֆեսորն ավելացնելով, որ Երևանում ստեղծվելիք կենտրոնը ոչնչով չի զիջի Հայդելբերգի կլինիկային:  Ուռուցքաբանական կենտրոնի ստեղծման երեք փուլից բաղկացած ծրա•իրը նախապատրաստական և բիզնես բաղադրիչներից բացի,  նախատեսում է նաև հայ մասնագետների վերապատրաստում Գերմանիայում:

Սկզբնաղբյուր. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Աղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ