Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Տիգրան Սարգսյանն ընդունել է դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներին

Տիգրան Սարգսյանն ընդունել է դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներին

Մայիսի 4-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կառավարությունում անցկացրել է խորհրդակցություն, որը վերաբերվում էր դեղ արտադրողների և ներմուծողների կողմից ներկայացված նամակ-դիմումին: Գործադիրի կողմից նախկինում ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը: Այն նպատակաուղղված է ՀՀ դեղերի շուկայում մրցակցության բարձրացմանը և դեղերի գների նվազեցմանը:

Ներկաները դիմում-նամակում մտահոգություն էին հայտնել, որ այդ որոշման մեջ կան խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի նույնականացմանը, դեղերի տուփերում օտար լեզուներով ներդիրների առկայությանը և այլ հարցերի:


Վարչապետը լսել է դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգություներն ու առաջարկները և հայտնել, որ որոշման ընդունման նպատակը հնարավոր բարենպաստ գնային տարբերություններից օգտվելն ու շուկայում մրցակցության խթանումն է:


Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այդ որոշմամբ հավասարակշռվում են դեղերի անվտանգության և շուկայում մրցակցության խթանման հարցերը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ