Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մեկնարկել է բուժքույրական համագումարը. ՎիվաՍել-ը 10 մլն դրամ է հատկացրել

Մեկնարկել է բուժքույրական համագումարը. ՎիվաՍել-ը 10 մլն դրամ է հատկացրել

Սկսվել է Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարը, որի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ինչպես հայտնեցին, «ՎիվաՍել-ՄՏՍե-ից ընկերությունը 10 միլիոն դրամ է հատկացրել համագումարի կազմակերպչական ծախսերը հոգալու համար:


Համաժողովին բացման ելույթով հանդես են եկել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համագումարին նաև մասնակցել է հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը Մեծ Բրիտանիայի Թագավորական քույրական քոլեջի փոխնախագահն է:

Համագումարի նպատակն է քույրական գործի զարգացման հեռանկարների, բուժքույրերի համար հնարավոր մարտահրավերների ու դրանք հաղթահարելու ուղիների բացահայտումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ապահովումը, ինչպես նաև քույրական գործի առաջընթացի ապահովումը:


«Քույրական գործն ավելին է, քան պարզապես աշխատանք: Այն առաքելություն է, որին պետք է սատարել: Առողջապահությունը մշտապես եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Մենք հավատում ենք, որ մարդկանց ունակությունների ընդլայնմանն ուղղված ծրագրերում ներդրումներ կատարելը մեր ժողովրդի ներուժը զարգացնելու լավագույն միջոցն է», - նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Համագումարի կազմակերպիչներն են` «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ն (նախագահ` բ.գ.դ. Ալինա Քուշկյան) և Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը` Կրթության զարգացման համաշխարհային ինստիտուտի աջակցությամբ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ