Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Տարիներ շարունակ մարտի 24-ին հայկական Կարմիր Խաչը` Առողջապահության նախարարության հետ համատեղ, և ամեն տարի տարբեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացնում է մեծ ակցիա `«Տուբերկուլոզի դեմ պայքարը Հայաստանում»:

 

Ակցիան իրականացվեց Գլոբալ ֆոնդի շրջանակներում: Հայկական Կարմիր Խաչի առողջապահության բաժնի վարիչ Նարինե Մաթևոսյանի հավաստմամբ` իրենց ֆինանսավորմամբ, հայկական Կարմիր Խաչի անձնակազմի և կամավորների միջոցով կրթում ու լուսաբանում, նաև հոգեբանական  աջակցություն են ցուցաբերում տուբերկուլոզով հիվանդներին: Առողջապահության նախարարությունն էլ իրականացնում է այդ հիվանդների բուժումը ողջ հանրապետությունում: Նման ակցիաների շնորհիվ է, որ հանրությունը տեղեկանում է, թե ինչ է տուբերկուլոզը, և եթե բոլորը համախմբված պայքարեն դրա դեմ` այդ լուրջ համաշխարհային խնդիրն իր լուծումը կստանա:


Այն դարերից եկած հիվանդություն է, որը հարյուրավոր տարիների ընթացքում փոխում է իր բնույթը: Ներկայիս ամենասարսափելի խնդիրը դեղորայքակայուն տուբերկուլոզն է, որը ստիպված են լինում բուժել նոր շարքի` ավելի թանկ արժողությամբ դեղամիջոցներով: Դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժումը կարող է տևել մինչև 2 տարի, իսկ ընդհանուր բուժման կուրսը կարող է հասնել մինչև 5000 ԱՄՆ դոլլար: Շատ կարևոր է, որ մարդիկ իրազեկ լինեն նման խնդիրներին, և, ժամանակին բուժվելով, խուսափեն դեղորայքակայուն տուբերկուլոզից:


Տուբերկուլոզի դեմ պայքարը ՀայաստանումԱմեն տարի ավելի են ընդլայնվում ակցիաների շրջանակները: Այս տարի այն ներգրավվել է ողջ հանրապետությունը, որի մեջ ընդգրկված են սովորական և դեղորայքակայուն տուբերկուլոզով բոլոր հիվանդները: Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը փորձում է ավելի  հետևողական լինել հիվանդության հայտնաբերմանն ու բուժման գործընթացին: Սա իրականացվում է սոցիալ-հոգեբանական ծառայությունների միջոցով:


Քանի որ այդ հիվանդները սովորաբար սոցիալապես ամենաանապահով խավերից են, ակցիաները միաժամանակ նպատակ են հետապնդում  աջակցել նրանց` բուժ. հաստատությունների, պոլիկլինիկաների միջոցով հիվանդներին հնարավորինս ապահովելով սննդով, հիգիենիկ պարագաներով:


Բացի այդ` իրականացվում են լուսաբանման ծրագրեր, որտեղ ներգրավված են 35 սոց. աշխատողներ, ովքեր անմիջականորեն աշխատում են հիվանդների հետ` իրենց ձեռքի տակ ունենալով հիվանդության և նրա բուժման ու խնամքի մասին ձեռնարկներ: Կան  նաև ձեռնարկներ` նախատեսված հիվանդների ընտանիքներին, որտեղ մանրամասն տեղեկություններ են հիվանդի բուժման ընթացքում ընտանիքի դերի մասին: Այս ծրագրերի շրջանակներում ընդգրկված են նաև հոգեբաններ, ովքեր ցուցաբերում են հոգեբանական օգնություն ծանր հիվանդներին:


Այս բոլոր ակցիաներն ու ծրագրերը հետապնդում են մի նպատակ` հնարավորինս օգնել, աջակցել  տուբերկուլոզով հիվանդներին, իսկ վերականգնելով նրանց առողջությունը` նպաստել առողջ հասարակության ստեղծմանը:

Հեղինակ. Հասմիկ Հովսեփյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ