Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Շտապ օգնության» ծառայության կանչերի ընդունումը կլինի GPRS արբանյակային կապի միջոցով

«Շտապ օգնության» ծառայության կանչերի ընդունումը կլինի GPRS արբանյակային կապի միջոցով

Շտապօգնության ծառայությունում նոր մեքենաներ կլինեն, ասել է թե` ծառայությունում ավտոպարկի նորացում կիրականացվի: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, ներկայում Շտապօգնության ծառայության ավտոպարկը հին է, անբավարար հագեցվածությամբ և միայն վերջին երկու տարում է, որ հանրապետության մարզերի որոշ բուժհաստատություններին տրամադրվել են շտապօգնության նոր մեքենաներ:

Ըստ նրա, շտապօգնության ծառայության ավտոպարկի նորացումը. ժամանակակից սարքավորումներով և պարագաներով հագեցումն իրականացվելու է Չինաստանի ապրանքային դրամաշնորհի շրջանակներում: Ներդրվելու է շտապօգնության և սպասարկման կանչերի ընդունման միասնական համակարգ, ստեղծվելու է միասնական դիսպետչերական կենտրոն: Կանչերի ընդունումն իրականացվելու է GPRS արբանյակային կապի միջոցով, որը հնարավորություն կընձեռի արագ արձագանքելու, ինչպես նաև առավելագույնը վերահսկելի դարձնել կանչերի իրականացման ընթացքում մեքենաների տեղաշարժը, գտնվելու կոնկրետ վայրը, կանչի տևողությունը, կատարված ծախսերը` վառելանյութ, դեղեր ու անհրաժեշտ այլ բաներ:

Նշենք, որ ծառայության վերակենդանացման բրիգադների համալրման նպատակով իրականացում է առաջատար կլինիկաների բժիշկ–ռեանիմատոլոգների և կլինիկական օրդինատորների ներգրավում շտապօգնության բրիգադներում: Բացի այդ ծառայությունում աշխատող բժիշկները, բուժքույրերը, վարորդ – սանիտարները մասնագիտական վերապատրաստում կանցնեն:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ