Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Լույս հայի աչքերին» ծրագիրը` հանրապետության 5 մարզերում

«Լույս հայի աչքերին» ծրագիրը` հանրապետության 5 մարզերում

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում այցելություն կիրականացվի հանրապետության 5 մարզեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀԱՆ-ի հանրային կապերի եւ կրթության գծով մենեջեր Մինաս Համբարձումյանը, ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը շրջելու է Հայաստանի մարզերով` բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ:

 

Ակնաբուժության մասնագետներն ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներին կլինեն Կոտայքում, մայիսին` Տավուշում, հունիս-հուլիս ամիսներին` Լոռիում, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին` Շիրակում, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` Արագածոտնի մարզում: Հայկական ակնաբուժության նախագիծը Հայաստանում գործում է 2003թվականից: Ընդհանուր առմամբ հետազոտվել է շուրջ 275 հազար մարդ, իսկ 12 հազարից ավելի շահառուներ անվճար վիրահատվել են կամ ստացել լազերային բուժում:

 

Անհրաժեշտության դեպքում տրամադրվել է 34 հազար 285 ակնոց: ՀԱՆ-ը շարունակում է նաեւ «Անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) ակնային զննումների եւ բուժման ծրագիր»-ը Երեւանում: Այն մեկնարկել է 2010 թ. ամռանը: ՀՀ առողջապահության նախարարության կարգադրությամբ` ակնային զննումներ են իրականացվում նորածինների վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի Երեւանի բոլոր բաժանմունքերում:

 

Արդեն հետազոտվել է 200-ից ավելի անհաս նորածին, որոնցից 26-ի համար անցկացվել է լազերային վիրահատություն: Շարունակվում է նաեւ ՀԱՆ-ի կողմից համակարգվող հեռաբժշկության ծրագիրը: Այս նախաձեռնութան շնորհիվ հայ եւ ամերիկացի մասնագետները գտնվում են մշտական կապի մեջ եւ խորհրդակցում են Հայաստանում հանդիպող ԱՌ բոլոր դեպքերի շուրջ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ