Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հանդիպումն Աղվերանում

Հունվարի 29-ին Աղվերանում մեկնարկեց դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» երկրորդ հանդիպումը:

Երկօրյա քնննարկումներին կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, որպես պատվավոր հյուր՝ ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

 

Հանդիպումը կազմակերպում է Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միությունը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի և ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի աջակցությամբ։

 

ԴԱՆ միությունը նախատեսում է ոլորտի ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել դեղագործությանն առնչվող խնդիրներ, վեր հանել ոլորտի զարգացման խոչընդոտները:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ