Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նոբելյան մրցանակակիրը Հայաստանում դասախոսություններ կկարդա

Նոբելյան մրցանակակիրը Հայաստանում դասախոսություններ կկարդա

Փետրվարի 20-26-ը Հայաստանում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Երևանի պետական համալսարանի և Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիայի հետ նախաձեռնում է գենետիկ անկայունության թեմայով դասախոսությունների շարք, որին կմասնակցեն 13 աշխարհահռչակ արտասահմանցի և 5 հայ գիտնականներ:

 

Գենետիկայի ոլորտում վերջին նվաճումների մասին դասախոսությամբ հանդես կգա նաև Նոբելյան մրցանակակիր Թիմըթի Հանթը Մեծ Բրիտանիայից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը:

 

«Մենք ընտրել ենք գենետիկ անկայության թեման, որովհետև սա շատ ակտուալ թեմա է»,- ընդգծեց հասարակական կազմակերպության արտաքին կապերի համակարգող Հովակիմ Զաքարյանը՝ ավելացնելով, որ վերջին տարիների հետազոտությունները վկայում են, որ մի շարք հիվանդություններ, այդ թվում նաև քաղցկեղը, պայմանավորված են գենետիկ անկայունությամբ:

 

ՀԿ ներկայացուցիչները ներկայացրեցին դասախոսություններին մասնակցող մի քանի գիտնականների: Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիր Թիմըթի Հանթը 1982թ. հայտնաբերել է ցիկլին անունով մոլեկուլը, որը, ինչպես ապացուցվել է ավելի ուշ, մեծ դերակատարում ունի սովորական բջիջների բաժանման գործում: Անգլիացի գիտնականն իր այս հայտնագործության համար հետագայում արժանանում է Նոբելյան մրցանակի, ապա Մեծ Բրիտանիայի թագավորական մեդալի: Գիտնականն իր հայտանգործության համար անձամբ Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից արժանացել է նաև ասպետի կոչման:

 

Միջոցառմանը Ճապոնիայից կմասնակցի հայտնի կենսաբան Միթսուհիրո Յունակիտոն: Հայ գիտնականներից դասախոսությանը կմասնակցեն Վիրջինյա Զաքյանը՝ Փրինսթոնի համալսարանից: Հայ գիտնականների թվում է նաև Գրեկ Համփիկյանը, որը, ինչպես տեղեկացրին ՀԿ ներկայացուցիչները, կարողացել է ԴՆԹ անալիզի հիման վրա ապացուցել 15 տարի բանտում անցկացրած մարդու անմեղությունը:

 

Միջոցառումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Ինչպես նշեցին հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, իրենք փորձելու են դասախոսությունների շարքը շարունակական դարձնել, սակայն այս պահին դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ չունեն:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. nobeliat.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ