Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նպատակ. Բարձրացնել երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունն ու որակը

Նպատակ. Բարձրացնել երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունն ու որակը

Առողջապահության նախարարությունն ու «Վորլդ Վիժն» կազմակերպությունը լրագրողների համար «Երեխայի առողջության պահպանման հարցերին նվիրված» երկօրյա սեմինար է կազմակերպել Ծաղկաձորում:
Ինչպես սեմինարի ընթացքում ասաց «Վորլդ Վիժն» կազմակերպության ներկայացուցիչ Նաիրա Ղարախանյանը, դասընթացի նպատակն է բարձրացնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրազեկվածությունը առողջապահության ոլորտում, մասնավորապես, երեխայի արողջության պահպանման ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:


Սեմինարի ընթացքում մասնագետներն անդրադարնալու են երեխայի առողջության պետական հավաստագրի, առողջապահության ոլորտում համավճարի ներդրման խնդիրներին:

Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոռ մասնագետ Գայանե Ավագյանը խոսեց Երեխայի առողջության պետական հավաստագրից: Ըստ նրա, զրոյից յոթ տարեկան երեխաների հավաստագրերի համակարգը ներդրվել է այս տարվա հունվարի մեկից` նպատակ ունենալով բարձրացնել երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունն ու որակը և կրճատել մանկական մահացության ցուցանիշը:

Մասնագետը նշեց, որ հավաստագրի ներդրման երաշխիք է բյուջեում նախատեսված լրացուցիչ 3.13 միլիարդ դրամը:
Նշենք, որ ծառայությունները ներառում են մինչև յոթ տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության ապահովումը` անկախ նրանց սոցիալական վիճակից, 7-18 տարեկան սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրված երեխաների բուժօգնությունը և մինչև 18 տարեկան երեխաների անհետաձգելի բուժօգնությունը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ