Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կնքվել է համագործակցության հուշագիր` կբարելավվի առողջապահության և դեղագործության ոլորտը

Կնքվել է համագործակցության հուշագիր` կբարելավվի առողջապահության և դեղագործության ոլորտը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների /ԴԱՆ/ միության նախագահ Սամվել Զաքարյանը հայտնեց, որ միությունը և երեք հասարակական կազմակերպություններ կնքել են համագործակցության աննախադեպ հուշագիր, որի նպատակն է բարելավել առողջապահության և դեղագործության ոլորտը:

 

Նշենք, որ համագործակցության հուշագիրը կնքվել են «Հայկական բժշկական ասոցիացիա», «Հայկական դեղագործական ասոցիացիա», «Հայկական հոգեբուժական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները և ԴԱՆ-ը:

 

Ս. Զաքարյանը հայտնեց, որ հուշագրի շրջանակներում վերոնշյալ կազմակերպությունները հանդես են գալու համատեղ աշխատանքային ծրագրերով, որոնք կիրականցվեն 2011 թվականին:

 

Նրա խոսքով, հուշագրի համաձայն նախատեսվում է տարեկան մեկ անգամ կազմակերպել համատեղ համաժողովներ, գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ:

 

Ս. Զաքարյանը նշեց, որ առողջապահության և դեղագործության ոլորտի չորս հասարակական կազմակերպությունները կիրականացնեն համատեղ հետազոտություններ մի շարք ոլորտներում, ինչպես նաև եռամսյակը մեկ կկազմակերպեն այցելություններ հայրենական դեղագործական ընկերություններ:

 

«Հայկական հոգեբուժական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Սողոյանը նշեց, որ համագործակցության նպատակն է համատեղ ծրագրեր իրականացնել, որպեսզի ջանքերը էլ ավելի արդյունավետ լինեն, իսկ ռեսուրսներն էլ ավելի արդյունավետ օգտագործվեն առողջապահության և դեղագործության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:

 

«Հայկական դեղագործական ասոցիացիա» ՀԿ- ի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը նշեց, որ այս համագործակցության հուշագիրն աննախադեպ է նրանով, քանի որ առողջապահության ոլորտի տարբեր ՀԿ-ներ երբեք համատեղ գործունեության հուշագիր չեն ստորագրել: Նրա խոսքով, հուշագրի նպատակն է վեր հանել առողջապահության ոլորտի խնդիրներն և փորձել դրանց լուծումներ առաջարկել:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ