Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Համավճար` ևս 2 բուժհաստատություններում. Կան բացառություններ

Համավճար` ևս 2 բուժհաստատություններում. Կան բացառություններ

Համավճարի կարգը այսուհետ` դեկտեմբերի 1-ից գործում է նաև մայրաքաղաքի երկու այլ բուժհաստատություններում` «Նաիրի» բժշկական կենտրոնում և Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:


Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը:


Դեռևս այս տարվա հունիսի 10-ին, կառավարության որոշմամբ սահմանվել էր Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձարարական կիրառման կարգը: Սա նախատեսում է փորձարարական եղանակով բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմների կիրարկում Երևանի մի շարք բուժհաստատություններում: Հենց կառավարության որոշմամբ էլ այս տարվա հուլիսի 1-ից համավճարային համակարգը ներդրվեց «Արաբկիր» բժշկական համալիր ԵԴԱԻ-ում:

«Արաբկիր» բժշկական կենտրոնում համավճարի կարգի ներդրումը փորձնական էր, այն արդարացնելու դեպքում, որոշվել էր, որ համակարգը կկիրառվի նաև մյուս խոշոր ԲԿ-ներում: Այսպիսով` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի որոշմամբ, փորձնական ծրագիրն իրեն արդարացրել է ու ժամանակն է համակարգը կիրառել նաև մյուս ԲԿ-ներում:

Միչ այս երկու բուժհիմնարկներում կհաստատվեր նոր համակարգի ներդրումը, բազմաթիվ մասնագետներ, (չնայած համակարգի վերաբերյալ հնչած մի շարք դժգոհությունների (դժգոհություներ հնչել են թե պացիենտների, թե բուժանձնակազմի, թե այլ պատգամավորների կողմից)) մասնավորապես, «Արաբկիր» ԲԿ-ի ղեկավար, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավոր, նույն հանձնաժողովի փոխնախարար Ռաֆիկ Պետրոսյանը, ԱՆ բուժվարչության պետ Վահան Պողոսյանը բազմիցս նշել են, որ ծրագիրն իրեն արդարացնում է:

2010-ի դեկտեմբերի մեկից, նախարար Հ. Քուշկյանի հրամանով, համավճարի կարգը գործելում է նաև վերոհիշյալ երկու բուժհաստատություններում: Սակայն, թե «Նաիրի» ԲԿ-ում, թե Մալայանի անվան անկաբուժական կենտրոնում կան մի քանի ծառայություններ և ծրագրեր, որոնց վրա չի գործելու համավճարի համակարգը:

Այսպիսով` «Նաիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում համավճարի համակարգը չի գործելու.

 

  •  Վերակենդանացման ծառայություններում
  •  Լաբորատոր, գործիքային և դժվարամատչելի հետազոտություններ ամբուլատոր պայմաններում:
  • «Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում`
  •  Լաբորատոր, գործիքային և դժվարամատչելի հետազոտություններ ամբուլատոր պայմաններում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ