Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

2011-ին կներդրվի «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»

2011-ին կներդրվի «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»

Առողջապահության ոլորտում իրականացված բարեփոխումների շրջանակներում առողջապահության նախարարությունը նախատեսում է 2011 թվականին ներդնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»:


Այս մասին այսօր մանկական հիվանդանոցային բուժօգնության բերելավմանն ուղղված միջազգային խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նախարարի խոսքով, այս հավաստագիրը նպատակ ունի բարելավել մանկական հիվանդանոցային օգնության մատչելիությունը և որակը: Բացի այդ, սա, նախարարը, դիտեց որպես «Ծննդօգնության պետական հավաստագրի» համակարգի տրամաբանական շարունակություն, քանի որ դրա դրական արդյունքներն ակնհայտ են և արտացոլված են տվյալ ծառայության որակն արտացոլող ցուցանիշներում:

Հ. Քուշկյանը նկատեց, որ առողջապահության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել է այդ ծառայության բարելավման ռազմավարության նախագիծը: Նա հույս հայտնեց, որ մոր և մանկան առողջության պահպանման և ԱՀԿ առաջարկների վրա հիմնված ռազմավարական փաստաթղթերի մշակման Հայաստանի փորձը և դրանից քաղած դասերն օգտակար կլինեն հետագա համագործակցության համար:

Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը լրագրողների հետ խոսելով նոր հավաստագրի մասին, նշեց, որ այն կվերաբերի 0-7 տարեկան երեխաների բացառապես հիվանդանոցային բուժօգնությանը: Ըստ նրա, պետությունը 3 միլիարդ դրամ լրացուցիչ կներդնի, որ մանկական հիվանդանոցային բուժօգնության ծրագրի բյուջեն մեծանա:
«Դա հնարավորություն է տալու պետության կողմից փոխատուցվող գները բարձրացնել և իրատեսականին մոտ ծախսի ծածկույթ ապահովել, ինչը հնարավորություն կտա բժիշկների աշխատավարձերը վճարել»,-ասաց նա: Կ. Սարիբեկյանը հույս հայտնեց, որ այդպիսով առավելագույնս կկրճատվի և կվերանա ստվերային եկամուտը:


Բացի այդ, բաժնի պետը նկատեց, որ միևնույն ժամանակ բուժօգնությունը մատչելի կդառնա:

Ներկայում, ինչպես ասաց Կ. Սարիբեկյանը, իրավաբանորեն հանրապետությունում 0-7 տարեկանների բուժումն անվճար է, բայց իրականում, քանի որ փոխհատուցած գումարները հաստատության ծախսը չեն փակում և բուժանձնակազմը ստանում է նվազագուն աշխատավարձ, այս ոլորտում ստվերային շրջանառություն է լինում: Բաժնի պետը չբացառեց ու նշեց` նախարարությունը չի էլ թաքցնում, որ այդպիսի խնդիր կա, սակայն նկատեց, որ արվում են կոնկրետ քայլեր` ստվերը վերացնելու համար:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ