Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Քննարկվեցին մանկական հիվանդանոցային բուժօգնության բերելավմանն ուղղված հարցեր

Քննարկվեցին մանկական հիվանդանոցային բուժօգնության բերելավմանն ուղղված հարցեր

Այսօր առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը մանկական հիվանդանոցային բուժօգնության բերելավմանն ուղղված միջազգային խորհրդակցություն էր կազմակերպել:


ԱՀԿ-ն այս խնդիրը առողջապահության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է մեկն է համարում: Եվրոպական գրասենյակը 2002 թվականից աջակցում է մանկական հիվանդանոցային բուժօգնության բարելավմանն ուղղված գործընթացին:


Այսպես` ԱՀԿ կողմից մշակվել են ռազմավարական սկզբունքներ, կլինիկական ուղեցույցներ, ուսուցման և գնահատման մեթոդաբանություն, որը միտված է առաջին մակարդակի հիվանդանոցներում մանկական բուժօգնության հզորացմանը:  Յուրաքանչյուր երկիր մշակել է սեփական ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ, ծրագրեր և մանկական հիվանդանոցային բուժօգնության բարելավման միջոցառումներ, այդ թվում կադրային ներուժի զարգացման ոլորտում:

Միջոցառմանը ներկա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ մանուկները ուրույն և կարևոր տեղ ունեն հասարակության մեջ, պետական ու ընտանեկան արժեքային համակարգում: Ըստ նրա, ազգաբնակչության առողջության պահպանումն ու բարելավումը յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից է:


«Երեխաները համարվում են երկրի ապագան, ուստի նրանց առողջության պահպանումն առաջնահերթ խնդիր է բոլորիս համար: Անկախության հաստատման առաջին իսկ օրերից մանկության առողջապահական հիմնախնդիրները Հայաստանում եղել են կառավարության ուշադրության կենտրոնում: Մոր և մանկան առողջության պահպանման հիմնախնդիրը կարևորված է երկրի հիմնական ռազմավարական փաստաթղթում` Կայուն զարգացման ծրագրում, որպես հատուկ ծրագրային ոլորտ»,-ասաց Հ. Քուշկյանը:

Նախարարի հավաստմամբ, Մոր և մանկան հիմնախնդիրների գերակայությունն արտացոլված է նաև երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթերում: Չնայած ֆինանսական ճգնաժամին, բյուջետային հատկացումներն այդ ուղղությամբ չեն կրճատվել:

Իսկ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ խորհրդակցությունը կնպաստի հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավման հաջողված փորձի տարածմանը:


«Շատ կարևոր տեղ ունեն մանկական մահացության առումով հիվանդանոցային բուժօգնության խնդիրները: Մենք մանկաբարձական հիվանդանոցային ոլորտում բարեփոխումներ իրականացրինք` ներդնելով ծննդօգնության պետական հավաստագիրը: Պետք է ասեմ, որ իրապես հաջողված է և արդյունքները ցուցանիշներում երևում են: Որոշոկիորեն կրճատվել է ծննդատներում նորածինների մահացության մասնաբաժինն ու քանակը»,-ասաց Կ. Սարիբեկյանը:

Բացի այդ, խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա դժվարությունները, ձեռքբերումները, մոնիտորինգի և աջակցման գործընթացների հետագա միջոցառումները, ինչպես նաև փոքրիկ հիվանդների իրավունքների պաշտպանության հարցերը:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են Եվրոպական տարածաշրջանի շուրջ 13 անդամ-պետությունների, ԱՀԿ գլխավոր գրասենյակի, ԱՀԿ եվրոպական գրասենյակի, ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակների, ՄԱԿ-ի հաստատությունների, միջազգային և գործընկեր-կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ