Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում մեկնարկեց Մանկական բժիշկների ազգային կոնֆերանսը

Այսօր Երևանում մեկնարկեց Մանկական բժիշկների ազգային կոնֆերանսը, որին բացի հայաստանյան մասնագետներից մասնակցում են նաև արտերկրի մասնագետներ: Հայկական կողմից կոնֆերանսին մասնակցում են 400 մանկական բժիշկներ` Երևանից և մարզերից:

 

Կոնֆերանսը բացեց Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, Երևանի Պետական բժշկական համալսարանի Մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Արա Բաբլոյանը: Նա ողջունեց կոնֆերանսի մասնակիցներին և նշեց, որ կոնֆերանսի նպատակն է երկօրյա աշխատանքների ընթացքում փորձի փոխանակում իրականացնել հայ և արտերկրի մանկաբույժների միջև:

 

Ա. Բաբլոյանը շեշտեց նաև, որ կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են երեխաների հիվանդացության արդիական հարցերը, ներկայացվելու են ոլորտի առաջընթացը և նորությունները:

 

Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան` Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ:

 

Նախատեսված է, որ կոնֆերանսի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Վրաստանի առաջատար բժշկական հաստատությունների մասնագետները:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ