Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ստեղծվում է ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրին։

 

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին առաջարկվել է աջակցել ՀՀ միջուկային բժշկության ոլորտի զարգացմանը և իրականացնել կենտրոնի ստեղծման աշխատանքների կառավարումը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար կազմակերպության հետ ՀՀ անունից «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման, ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ` բելգիական «ՔեյԲիՍի ԷնՎի» բանկի հետ ցիկլոտրոնի ձեռքբերման ֆինանսավորման վերաբերյալ ՀՀ անունից պայմանագրեր կնքելու գործընթացները։ Համապատասխան հանձնարարություններ են տրվել նաև ՀՀ առողջապահության և ՀՀ գիտության և կրթության նախարարներին։
Այս մասին տեղեկացրեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ