Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Ժամանակակից գենետիկայի դերը առողջապահության ոլորտում»

Այսօր Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկել է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի կողմից կազմակերպված «Ժամանակակից գենետիկայի դերը առողջապահության ոլորտում» միջազգային գիտաժողովը:

 

Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նա նշեց, որ գիտաժողովն ընթանալու է մինչև հոկտեմբերի 8-ը: Գիտաժողովի շրջանակներում քննարկվում են բժշկական գենետիկայի և հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման արդի խնդիրները: Այս առիթով Հայաստան են ժամանել Ֆրանսիայից ու Ռուսաստանից առաջատար պրոֆեսորները, ովքեր հիտաժողովի շրջանակներում հայաստանցի մասնագետների հետ անվճար խորհրդատվություն կանցկացնեն:

«Բժշկական գենետիկայի դերակատարումը բժշկագիտության զարգացման մեջ ահռելի է և առողջապահության համակարգի խնդրահարույց հարցերի լուծման առումով ունի մեծ նշանակություն, մասնավորապես` մայրության և մանկության ոլորտում»,-ասաց Շ. Հունանյանը:

Նա նաև նկատեց, որ պտղի անտենատալ ախտորոշումը, բնածին զարգացման շեղումները, ժառանգական հիվանդությունների ներարգանդային ախտորոշումը, ինչպես նաև հետծննդյան շրջանում ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշումը և վաղ միջամտությունը հնարավորություն են ընձեռում առավել արդյունավետ կազմակերպել առանձին հիվանդություննների վաղ հայտնաբերումը և հետագա բուժումը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ