Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԻԱԾ. Նվազեցնել կառավարելի վարակիչ հիվանդությունների ցուցանիշը, մահվան դեպքերը

2010-2015 թվականների համար ընդունված Իմունականխարգելման ազգայն ծրագրի նպատակն է նվազեցնել հանրապետությունում առկա կառավարելի վարակիչ հիվանդացությունների ցուցանիշը, այդ հիվանդություններից մահվան դեպքերը, ապահովել վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալությունը:


Այս մասին սեմինարի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի (ԻԱԾ) ղեկավար Գայանե Սահակյանը:


Նրա խոսքով, ԻԱԾ-ն հզոր և կայուն իմունականխարգելման համակարգի գործունեության ապահովման խնդիր ունի: Բացի այդ, այն պետք է ապահովի պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության միջին հանրպետական ցուցանիշը` 95 տոկոս և ապահովի ավելի բարձ մակարդակ: Մասնագետը նշեց, իմունականխարգելման գործընթացի շնորհից հանրապետությունում դիֆթերիայով, կարմրուկով ու կարմիախտով հիվանդացության մակարդակը հասել է զորյականի, կապույտ հազի, փայտացման եզակի դեպքեր են գրանցում, վերացել են պոլիոմելիտն ու նորածնային պայտացումը:


Այսպես` վիճակագրության համաձայն, 2000-2009 թվականներին հանրապետությունում պլանային պատվաստումներում ընդգրկվածության մակարդակը հասել է 95 տոկոսի: Այդուհանդերձ, ծրագրի ղեկավարը նկատեց, որ ոչ բոլորն են կարողանում ճիշտ գնահատել իրադրությունը, մի կողմ թողնել պատվաստումների, պատվաստանյութերի վերաբերյալ «վերջերս ձեռք բերած անվստահությունն» ու երեխային պատվաստման բերել:


ԻԱԾ-ի տվյալների համաձայն, հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդություներ են համարվում տուբերկուլոզը, Վիրուսային հեպատիտ Բ-ն, Հեմուդիլուս ինֆլուենզա Բ-ն, Դիֆթերիան, Կապույտ հազը, Փայտացումը, Պոլիոմելիտը, Կարմրուկ, Կարմրախտ, Խոզուկը (ԿԿԽ):

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ