Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային նիստին

Մոսկվայում սեպտեմբերի 13-ին բացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 60-րդ նիստը, որը վարում էր Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան:


Ինչպես տեղեկացրին արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Առողջապահության միջազգային կազմակերպության գլխավոր նախագահ Մարգարետ Չանը:

Նիստին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 60-րդ նիստի աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ:

Նույն օրը նախարար Քուշկյանը հանդիպել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


Ստորագրվել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության և առողջապահության նախարարության միջև փոխըմբռնման Հուշագիր: Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:


Նշենք, որ Հ. Քուշկյանը հանդիպել է նաև անվանի բժիշկ, մանկաբույժ Լեոնիդ Ռոշալի հետ, այցելել մանկական անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության ինստիտուտի տարբեր բաժանմունքներ, ծանոթացել աշխատանքին:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ