Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Սոչին ու Երևանը համագործակցում են առողջապահության ոլորտում

Սոչին ու Երևանը համագործակցում են առողջապահության ոլորտում

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով Հայաստան ժամանած Սոչիի քաղաքապետարանի պատվիրակությունը` փոխքաղաքապետ Իրինա Ռոմանեցի գլխավորությամբ, Երևանյան բժշկական հաստատություններ են այցելել ու մայրաքաղաքի բժշկական կենտրոնների նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանն են ծանոթացել: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:

 

Հյուրերը ուշադրություն են դարձրել 2008 թվականի հուլիսի մեկից Հայաստանում ներդրված ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի ձեռքբերումներին:

 

«Բացի այդ, նախարարը նրանց է ներկայացրել ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես, GPS համակարգի ներդրման միջոցով շտապ օգնության կապի արդիականացան ուղիները: Նշեմ, որ ներկայացված երկու թեմաներն էլ հյուրերի շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել»,-ասաց Շ Հունանյանը:

 

Սոչիի քաղաքապետարանի պատվիրակությունը Հայաստան է եկել եռօրյա այցով, իսկ այցն ամփոփվել է նախարար Քուշկյանի հետ հանդիպմամբ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ