Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Օրինագծի նպատակն է բարելավել հոգեկան առողջության բնագավառի իրավական դաշտը և ապահովել հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքների շարունակականությունը:
Մասնավորապես, նախագիծը հստակեցնում է հոգեբուժական օգնության իրականացման հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերը՝ վերանայելով մինչև օրս օրենսդրության ոլորտում կիրառվող, սակայն գործնական գործածությանը և նշանակությանը չհամապատասխանող մի շարք հասկացություններ: Սույն նախագծով առաջարկվում է հիմնական հասկացություններում կանոնակարգել հիվանդանոցային հոգեբուժական օգնություն, հոգեբուժական հիվանդանոց, ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք և հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունք հասկացությունները:
Հիմնական հասկացություններում փոփոխությունները անհրաժեշտություն են առաջացնում նաև գործող օրենքի համապատսխան հոդվածներում օգտագործվող հասկացությունների փոփոխման և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում փոփոխությունների կատարման: Գործող օրենքի բացերից է նաև այն, որ կարգավորված չէ հոգեբուժական հետազոտման իրականացման կարգը առանց հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության: Այս բացը կարող է բերել մարդու ազատ կամքի արտահայտման իրավունքի ոտնահարման: Հաշվի առնելով այս հանգամանքը նախագծով առաջարկվում է հոգեբուժական հետազոտումն իրականացնել առանց հետազոտվողի կամ իր օրինական ներկայացուցչի համաձայնության այն դեպքում, երբ հետազոտվողը իր հոգեկան վիճակից ելնելով անկարող է հոգալ սեփական կենսական կարիքները ու արտահայտել իր ազատ կամքը և չունի օրինական ներկայացուցիչ:
Վերոնշյալ օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի և հունիսի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգում: Օրակարգի շրջանակներում պատգամավորներն ամփոփեցին և դրական եզրակացություն տվեցին «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ:
05.06.2009 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ