Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ

Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ

Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:


Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք մակերեսին հպվելուց, կրակից, էլեկտրական, քիմիական գործոններից, եռացող հեղուկներից:


Հայաստանում առավել հաճախ հանդիպում են կենցաղային, այրվածքները:


Կենցաղային այրվածքների 50-60 տոկոսի պատճառը եռման ջերմաստիճանի հեղուկներն են՝ ջուր, կերակուր, սուրճ, յուղ և այլն:


Ըստ այրված մակերեսի և խորության տարբերում են այրվածքի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճաններ: Այրվածքի առաջին աստիճանի դեպքում մաշկը կարմրում է և ցավոտ է, երկրորդի դեպքում` որոշ ժամանակ անց առաջանում են բշտեր՝ հեղուկի պարունակությամբ:  


Երրորդ, չորրորդ աստիճանի այրվածքի դեպքում բշտեր՝ գելանման հեղուկով,   վերնամաշկը բացակայում է, այրվածքի մակերեսը լինում է սպիտակավուն կամ մուգ կարմիր, երբեմն` ածխացած, որի դեպքում ցավի զգացողությունը բացակայում է, քանի որ նյարդային վերջույթներն վնասված են:


Էլեկտրականությունից առաջացած և քիմիական այրվածքները ևս դասակարգվում են 4 աստիճանի: Եռացած հեղուկով և կրակով այրվածքների դեպքում երրորդ աստիճանը բաժանվում է ևս 2-ի՝ Ա և Բ (արտասահմանում ընդունված է երկրորդ աստիճանը բաժանել Ա և Բ):


Ինհալացիոն/շնչուղիների այրվածքներն առավել վտանգավոր են, կարող են առաջացնել շնչուղիների այտուց, շնչառության սահմանափակում ևնույնիսկ լետալ ելք ունենալ: Այդ պատճառով, եթե արտաքին այրվածքը փոքր է մակերեսով և խորը չէ, սակայն կա շնչուղիների այրվածքի կասկած՝ հիվանդին ցուցված է վերակենդանացման բաժանմունք:


Բարդ և խորը այրվածքներ են առաջացնում նաև էլեկտրա- և քիմիական այրվածքները: Նման դեպքերում՝ մակերեսի նույնիսկ մեկ տոկոսի դեպքում անհրաժեշտ է ստացիոնար բուժում:


Եթե հիվանդի մարմինը 50-70 տոկոսով այրված է, ըստ միջազգային դասակարգման դա կյանքի հետ անհամատեղելի վիճակ է:
Բոլոր դեպքերում, եթե այրվածքն առաջին աստիճանի չէ, պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:

 

Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ


Ի՞նչ է այրվածքային հիվանդությունը և ե՞րբ է զարգանում:


Մաշկն օրգանիզմի ամենամեծ օրգանն է, կատարում է 11 գործառույթ, և վնասման դեպքում խաթարվում են այդ գործառույթներ՝ լինում է հեղուկի մեծ կորուստ, արյունը խտացում է, խտացած արյունն այլևս լավ չի սնուցում ներքին օրգանները, մաշկը. արդյունքում վերքն ավելի է խորանում:  


Նույնիսկ փոքր մակերեսով այրվածքների ժամանակ թիրախավորված և ճիշտ բուժում   չի ստանում պացիենտը,վերքի երկրորդային խորացման, վարաակման  հետևանքով զարգանում է այրվածքային հիվանդություն:


Եթե այրվածքային շոկ, ուրեմն արդեն զարգանում է այրվածքային հիվանդություն: Շոկը տրավմայի և ցավի արդյունք է. դա նաև օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է:


Շոկ զարգանում է խորը, մեծ մակերեսով և ինհալացիոն այրվածքների ժամանակ (կան նաև մաշկի շոկային զոննաներ, որոնք ավելի զգայուն են ցավի նկատմամբ):


Շոկը կարող է զարգանալ նաև մեկ գործոնի դեպքում, եթե այն շատ արտահայտված է, օրինակ, մակերեսը մեծ է, կամ միայն 5 տոկոս է, բայց այրվածքը խորն է:


Այրվածքային շոկի ժամանակ հիվանդի գիտակցությունը պարզ է, առկա է դող, վախի զգացողություն, լարվածություն, ջերմության անկում, ճնշման փոփոխություն, պուլսի տատանումներ, խոսքը կապակցված չէ: Շոկից հետո զարգանում է այրվածքային հիվանդություն:


Սեպտիկ, տոքսեմիայի վիճակին հետևում է այրվածքային հիվանդության երկրորդ փուլը: Մահվան ելքերը հիմնականում տոքսէմիայի փուլում են գրանցվում:


Սեպսիսի բուժմանը հաջորդում է երրորդ՝ վերականգնողական փուլը. վերքերի բուժում, վիրահատությունններ և այլն:


Այրվածքային հիվանդությունը ծանր, բազմաօրգանային հիվանդություն է՝ ընդհանուր և վիրահատական բավականին երկար բուժում պահանջող:


Հնարավո՞ր է կանխարգելել այրվածքային հիվանդության զարգացումը:


Այրվածքային հիվանդության կանխարգելումը հնարավոր է միայն հիվանդանոցային պայմաններում:


Սխալ կարծիք կա, որ այրվածքները կարելի է բուժել տնային պայմաններում:


Այրվածքի առաջին րոպեներն ինչպե՞ս պարզել բարդության աստիճանը և ի՞նչ օգնություն ցուցաբերել:


Սովորական մարդը չի կարող ճիշտ գնահատել այրվածքի խորությունը, այդ պատճառով մակերեսի մեծ լինելու դեպքում (10 տոկոսից ավելի) պետք է շտապ դիմել հիվանդանոց: Իսկ երեք գործոնները միասին՝ մակերես, խորություն և շնչուղիների ներգրավվածություն, ուղիղ ցուցում է վերակենդանացման բաժնի կամ հիվանդանոցային բուժման:


Առաջին օգնություն ցուցաբերելու համար, նախ, մարդուն պետք է հեռացնել ալրվածքի աղբյուրից (կրակից և այլն): Այրված մակերեսը պետք է սառեցնել սառը ջրով, թրջոցով՝ ամենաշատը 3-6 րոպե: Հակասեպտիկ լուծույթներով  թրջոցներ դնել պանտենոլ փչել այրվածքային մակերեսներին: Անհրաժեշտ է ցավազրկող դեղեր տալ, բուժառուն պետք է շատ ջուր, հեղուկներ խմի: Այնուհետև անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց:

 
Էլեկտրաայրվածքները բավականին տարբերվում են այլ այրվածքներից, ո՞րն է այդ տարբերությունը:


Էլեկտրաայրվածքի դեպքում գործում է մի քանի գործոն՝ հոսանք, կրակ, մեխանիկական:


Հոսանքը կարող է մի տեղից մտնել և մի քանի տեղից դուրս գալ, հագուստը կարող է բռնկվել կրակից, մեխանիկական հարվածից` մկանների լարվածության, պրկման հետևանքով, կարող է կոտրվածք առաջանալ (հիմնականում` ուսահոդում), արյունահոսություն լինել: Կարող է նաև թոք-սրտային անբավարարություն դիտվել, աչքերը վնասվել և այլն: Ուժեղ  ալիքային  հարվածից հնարավոր է նաև ներքին օրգանների վնասում։


Էլեկտրաայրվածքի դեպքում առաջինը` պետք է հոսանքի մատակարարումը  անջատել, հիվանդին պառկեցնել, անհրաժեշտության դեպքում կատարել ՍԹՎ: Եթե առկա է կոտրվածք՝ անհրաժեշտ է ֆիքսել, արյունահոսության դեպքում՝ կանգնեցնել արյունահոսությունը, ապա անմիջապես տեղափոխել հիվանդանոց:


Ի՞նչ անել քիմիական այրվածքի դեպքում:


Քիմիական այրվածքի պատճառ կարող են լինել հիմքերը կամ թթուները: Պետք է, նախ, պարզել այրվածք առաջացնող գործոնը, որպեսզի օգնությունը ճիշտ կազմակերպել:


 Հիմքի դեպքում թթու է պետք օգտագործել և՝ հակառակը: Բայց առաջին օգնության ժամանակ ամենակարևորը ջուրն է: Միայն խիտ  ծծմբական թթվով այրվածքի դեպքում հեղուկ օգտագործելն արգելվում է, որովհետև այն ակտիվացնում է ծծմբական թթվին:


 Տանն օգտագործվող քիմիան հիմնականում լինում է հիմնային, իսկ թթուներով այրվածքները հանդիպում են աշխատանքային պայմաններում (ոսկերիչներ և այլն):


Թթվից այրվածքի դեպքում հարկ է սոդայաջուր օգտագործել և շտապ հիվանդանոց հասցնել:


Քիմիական ազդակների դեպքում սկզբում դժվար է ախտորոշել այրվածքի խորությունը, այդ նյութերը 7-12 օր աշխատում են հյուսվածքների մեջ և շարունակում հյուսվածքների վնասումը: Այդ պատճառով վերջնական ախտորոշումը դրվում է ավելի ուշ:


Այրվածքների բուժման ի՞նչ վիրահատական մոտեցումներ կան:


Առաջին վիրահատությունն անվանում են լամպասային կտրվածքներ կամ ֆասցիոտոմիա: Որպեսզի մեռուկաված մաշկային հայուսվածքները չկարողանա ճնշել ստորադիր հյուսվածքներին և ապահովի լիարժեք սնուցումը։


Երկրորդ վիրահատությունը նեկրոզված, մեռուկացած հյուսվածքների հեռացումն է: Մեծ մակերեսի դեպքում դա շատ դժվար է, բայց 10-20 տոկոսի դեպքում այդ հյուսվածքները քիչ-քիչ հեռացվում են, որպեսզի քայքայման թույները չանցնեն արյան մեջ, օրգան-համակարգեր և չառաջացնեն բազմաօրգանային անբավարարություն:  Մեռուկից առաջացած թունավուր նյութերի ազդեցությամբ վնասվում են բոլոր օրգանները՝ ուղեղը, երիկամները, լյարդը, թոքերը և այլն:


Երրորդ վիրահատությունն կորող է լինել  ամպուտացիան է, որն կատարվում է շատ խորը այրվածքի ժամանակ (էլեկտրաայրվածք, շաքարային դիաբետի առկայություն):


Վերջում կատարվում է պլաստիկ վիրահատություն՝ վերքային մակերեսը փակելու նպատակով:


Պլաստիկ վիրահատությունից հետո անհրաժեշտ է մշտական հսկողություն: Եթե 1,5 տարվա ընթացքում առաջանում են կոպիտ սպիներ, հատկապես ֆունկցիոնալ ակտիվ տեղերում՝ հոդերի շրջանում, կատարվում է պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատություն. հեռացվում են սպիները՝ կյանքի որակի լավացման համար:


Կա՞ ժողովրդական միջոց, որ հնարավոր է օգտագործել առաջին րոպեներին օգնություն ցուցաբերելու համար:


Այրվածքի բարդությունը սխալ գնահատելու և հիվանդանոցից խուսափելու դեպքում կարող է վիճակն ավելի բարդանալ:
Հատկապես պետք է զգույշ լինել երեխաների , մեծահասակների դեպքում, որովհետև նրանց օրգանիզմի պաշտպանական ռեսուրսներն ավելի թույլ են:


Ժողովրդի մեջ ընդունված է տարբեր ոչ ավանդական միջոցներ օգտագործել: Չի կարելի ձեթով, տարբեր յուղերով, ձվով, սինտոմիցինով, ատամի մածուկով փորձել բուժել այրվածքները։: Ամենաճիշտ  առաջին օգնությունը ջուրն է:


Ի՞նչ առանձնահատկություններով է դրսևորվում արևայրուքը:


Արևային այրվածքներով դիմողների ամենամեծ հոսքը լինում է Սևանից՝ օգոստոս ամսին և հուլիսի վերջին: Պատճառը նա է, որ մարդկանց մեծամասնությունը չի պահպանում արևից պաշտպանվելու կանոնները, առանց ճառագայթներից պաշտպանող քսուքների (SPF)  են ստանում արևայրուկ:


Անհրաժեշտ է ժամը 12-ից մինչև ժամը 5-ը, 6-ը, երբ  արևի ճառագայթումն ամենաինտենսիվն  է, արևի տակ չմնալ, ծովափում, առավել ևս` Սևանում, որը բարձրադիր գոտի է, և արևի մանուշակագույն ճառագայթներն առավել վտանգավոր են: Լեռնագնացների մոտ  այրվածքների դեպքեր եղել են անգամ ձմռան ամիսներին:


Երկարատև վտանգավոր ճառագայթման ազդեցությունը բացի այրնածքներից հնարավոր առաջանան մաշկային տարբեր խնդիրներ: Ուստի հորդորում եմ՝ նշված ժամերին արևի տակ երկար չմնալ, օգտագործել պաշտպանիչ քսուքներ:

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ