Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Ծննդաբերություն

Հղիությունը և ծննդաբերությունն ինքնին արտակարգ իրավիճակ չեն հանդիսանում։ Հազարավոր մանկիկներ ծնվում են առանց որևէ բարդությունների, նույնիսկ այն տեղերում, որտեղ բժշկական օգնությունն անհասանելի է։ Խոսքը նորմալ ընթացող հղիության ու ծննդաբերության մասին է։ Եթե հղիությունն ընդհատվի կամ ծննդաբերությունն ինչ-ինչ պատճառով տեղի ունենա բժշկական հիմնարկից դուրս, ապա անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել...

Հեպատիտ B

Հեպատիտ B-ն վիրուսային վարակ է, բնորոշվում է լյարդի ծանր բորբոքումով, և հիվանդության հիմնական նշանը հաճախ լինում է դեղնուկի առաջացումը։ Դեղնուկը մաշկի և լորձաթաղանթների դեղին գունավորումն է։ Հիվանդությունը հարուցող վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, այսինքն կանխարգելիչ միջոցառումների չպահպանման դեպքում...

ՄԻԱՎ (HIV) վարակ

ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը, կտրուկ բարձրացնում է մարմնի ընկալունակությունը տարբեր վարակների և չարորակ ուռուցքների նկատմամբ...

Հերպես

Հերպեսը վիրուսային վարակ է, որի հարուցիչը, մի անգամ մարմին ներթափանցելով, գոյատևում է այնտեղ մարդու ամբողջ կյանքի ընթացքում և դրսևորվում մարմնի դիմադրողականության անկման ժամանակ (գրիպ, մրսածության հիվանդություններ, ՄԻԱՎ՝ մարդու իմուն անբավարարության վիրուսային վարակ և այլն)...

Փայտացում

Փայտացումը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ախտահարումով և դրսևորվում է հիմնականում ջղաձգումների նոպաներով։ Հիվանդության հարուցիչը լայն տարածված է շրջապատող միջավայրում և երկար ժամանակ կարող է պահպանվել հողում...

Քթի վնասվածքներ

Քթի վնասվածքները սովորաբար հետևանք են բութ առարկայի հարվածի։ Դրանք հաճախ ուղեկցվում են քթից արյունահոսությամբ։ Քթից արյունահոսության ժամանակ ցուցաբերվող օգնությունը տե'ս` "Արյունահոսություններ"։ Քթի կոտրվածքի դեպքում վնասվածքի վրա տեղադրեք սառը թրջոց և ահազանգեք շտապ օգնություն...

Կատաղություն

Կատաղությունը տաքարյուն կենդանիների և մարդու վարակիչ հիվանդություն Է, որն ախտահարում Է կենտրոնական նյարդային համակարգը և ի վերջո բերում մահվան։

Հարուցիչը վիրուս Է, որը գտնվում Է հիվանդ կենդանու թքի մեջ և փոխանցվում է կծած կամ միայն թքոտված վերքերով...

Պարանոցի վնասվածքներ

Պարանոցի փափուկ հյուսվածքների վնասվածքները կարող են հանգեցնել ուժեղ արյունահոսության և այտուցի, ինչը կարող է շնչուղիների խցանման պատճառ դաոնալ։ Պետք է միշտ նկատի ունենալ, որ պարանոցի վնասվածքները կարող են ուղեկցվել ողնաշարի վնասվածքներով։ Դադարեցրեք ցանկացած արտաքին արյունահոսություն՝ վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելով կամ համապատասխան սեղմման կետը սեղմելով։ Արգելվում է ճնշում գործադրելիս սեղմել զույգ քնային զարկերակները միաժամանակ...

Մալարիա

Մալարիան վարակիչ հիվանդություն է, որն ընթանում Է պարբերաբար կրկնվող դողէրոցքի նոպաներով։ Փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով։ Մոծակը հիվանդ մարդուն կծելով՝ վարակվում Է, որոշակի ժամանակ անց դառնում Է մարդու համար վարակիչ և առողջ մարդուն կծելով՝ վարակում։ Հայաստանում այդ մոծակները տարածված են մի քանի շրջաններում և հատկապես Արարատի մարզում, որտեղ շատ են ճահճուտները և ջրականգերը (մոծակների բազմացումը տեղի Է ունենում կանգնած ջրերում)...

Վարակիչ հիվանդություններ և վարակի կանխարգելում

Դարեր շարունակ այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են ժանտախտը, խոլերան, մալարիան, որովայնային տիֆը, մարդկությանը պատճառել են մեծագույն տառապանքներ։ Սակայն, նույնիսկ այսօր, գիտության և բժշկության առաջընթացի պայմաններում, վարակիչ հիվանդությունները չեն կորցրել իրենց արդիականությունը։ Հատկապես վերջին տարիներին, երբ ի հայտ եկավ քսաներորդ դարի ժանտախտը՝ ՄԻԱՎ վարակը։ Օրեցօր նորից գլուխ են բարձրացնում տուբերկուլյոզը (պալարախտը), մալարիան, հեպատիտ B–ն...

Հրդեհներ շինություններում

Մեծ շինություններում բռնկված հրդեհը շատ արագ կարող է տարածվել։ Եթե բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, և դուք համոզված չեք, որ կարող եք կրակմարիչով հանգցնել այն, շտապ ահազանգեք հատուկ վթարային ծառայություն (հրշեջ ծառայություն` 01) և հնարավորինս արագ բոլորին դուրս բերեք այրվող շենքից...

Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ դուք պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի և մյուս անձանց անվտանգությունը։ Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է։ Եթե դեպքի վայրն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին։ Հետաքննության համար այդ իրերը կարևոր նշանակություն ունեն։

Եթե տուժածը զինված է, մի՛ մոտեցեք նրան։ Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ։ Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա։ Փորձեք հասկանալ և հանգստացնել նրան...

Բերանի և ատամների վնասվածքներ

Բերանի և ատամների վնասվածքների դեպքում առաջին հերթին պետք է ապահովեք շնչուղիների անցանելիությունը, քանի որ նման վնասվածքները կարող են շնչառական բարդությունների պատճառ հանդիսանալ։ Օրինակ՝ հնարավոր է տուժածի շնչուղիների խցանում...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Գիտակցություն

Գիտակցության խանգարումների մասին կարող են վկայել տուժածի խոսքի, հիշողության, լսողության, տեսողության խանգարումները, տարածության և ժամանակի կողմնորոշման խանգարումները և այլն։ Գիտակցության մակարդակի ցանկացած խանգարում վկայում է լուրջ վնասվածքի մասին։

Գիտակցության մակարդակը պարզելու համար տուժածին տվեք պարզ հարցեր...

Նյարդաբանություն
Գլխի և ողնաշարի վնասվածքներ

 

Գլխի և ողնաշարի վնասվածքները կազմում են ընդհանուր վնասվածքների չնչին մասը, սակայն անհամեմատ բարձր է նրանց հետևանքով առաջացած հաշմանդամությունն ու մահացությունը։ Գլխի և ողնաշարի վնասվածքները հաճախ ավտովթարների հետևանք են։ Այլ պատճառներից կարելի է նշել մարզական վնասվածքները, բարձրությունից վայր ընկնելը։ Նման վնասվածքները շտապ և համապատասխան օգնություն են պահանջում։ Ժամանակին ցուցաբերված ճիշտ օգնությունը կարող է կանխել հաշմանդամությունը կամ մահը...

Նյարդաբանություն Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Գլխուղեղի ցնցում

Գլխուղեղի ցնցումը գլխուղեղի գործունեության ժամանակավոր խանգարումն է, որը ճիշտ բուժում ստանալու դեպքում անցնում է առանց նշանակալից մնացորդային երեույթների։ Գլխուղեղը կարող է շատ սահմանափակ տեղաշարժվել գանգի խոռոչում։ Գլխին հասցված ցանկացած ուժեղ հարված կարող է ուղեղի ցնցման պաաճառ հանդիսանալ...

Նյարդաբանություն
Արտակարգ իրավիճակներ

Արտակարգ իրավիճակը (պատահարը) այն իրավիճակն է, որի դեպքում որոշակի տարածքում՝ աղետի գոտում կամ դեպքի վայրում խաթարվում է կարգավորված կենսագործունեությունը, որի հետևանքով առաջանում է առաջին օգնության ցուցաբերման անհրաժեշտություն։ Դեպքի վայրը պատահարի անմիջական տարածքն է։ Բնական աղետների, ավտովթարի, հրդեհի կամ ցանկացած այլ դժբախտ պատահարի հետևանքով կարող են լինել տուժածներ։ Տուժածն այն անձն է, որն առաջին օգնության կարիք ունի...

Արտակարգ իրավիճակի գնահատում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում։ Ժամանակին և ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարևոր նշանակություն ունեն...

Առաջին օգնություն

Առաջին օգնության գիտելիքները և հմտությունները կօգնեն ձեզ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվել, ճիշտ որոշում ընդունել և իրադրությանը համապատասխան օգնության քայլեր ձեռնարկել։ Ձեր հմուտ գործողություններով դուք կարող եք կյանքեր փրկել...

Անաֆիլակտիկ շոկ

Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց...

Loading...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ